Քննչական կոմիտեն ԱԱԾ֊ում պաշտոն ստանալու գործիք. ինչու են կիրառում նախկինների տխրահռչակ սխեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Դեռ չորս ամիս Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող 29-ամյա Արգիշտի Քյարամյանն արդեն հասցրել է կառույցում չորս առանցքային պաշտոններում փոփոխություն անել: Արգիշտի Քյարամյանը մայիսի 19-ին իր՝ ԱԱԾ գործուղվելուց ընդամենը 15 օր անց, կառույցի քննչական դեպարտամենտի ղեկավար նշանակեց իր ընկերոջը՝ Արթուր Պողոսյանին: Ազգային անվտանգության ծառայություն տեղափոխվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին քննչական դեպարտամենտի բաժնի պետ նշանակեց:

Factor TV -ին դեռ նախորդ տարի գրել էր, որ Արթուր Նահապետյանը քավոր-սանիկական կապերի մեջ է Արգիշտի Քյարամյանի հետ: Նա 2019-ին էլ Քյարամյանի՝ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում այս կառույցում էր պաշտոն ստացել:

Այսօր ԱԱԾ-ում եղել է երկու նոր նշանակում, որոնք կրկին քննարկումների և քննադատությունների առիթ են հանդիսացել:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արմեն Աբազյանին և Միքայել Համբարձումյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ նշանակելու մասին:

Արմեն Աբազյանի նշանակումը իսկական դեժավյու է: Աբազյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը, Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական ապարատում պաշտոն ստացավ նույն սխեմայով ինչ Արգիշտի Քյարամյանը: Օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված, իսկ օգոստոսի 11-ին պաշտոնից ազատված Արմեն Աբազյանը օգոստոսի 12-ին նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանն այս նույն ճանապարհով անցել էր մայիսի 4-ին և 5-ին: Ընդ որում, ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակման հրամանի հրապարակումից կես ժամ առաջ Քյարամյանը Factor TV -ին տված հարցազրույցում ասել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունում է և դեռ հստակ չգիտի, թե ինչով է զբաղվելու ՔԿ-ում:

Հավելենք, որ թե՛ Արգիշտի Քյարամյանը, թե՛ Արմեն Աբազյանը մինչ ԱԱԾ-ում պաշտոնների նշանակվելը մեկ օրով հասցրեցին զբաղեցնել ՔԿ նախագահի հինգերորդ տեղակալի պաշտոնը, որը մինչ այս հաստիքացուցակում չկար և ստեղծվել էր ապրիլի 30-ի կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշմամբ:

ԱԱԾ-ից առաջ մեկ օրով ՔԿ-ում պաշտոնի նշանակումը, թե՛ Քյարամյանի, թե՛ նրա նոր տեղակալ Արմեն Աբազյանի դեպքում պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ-ում տնօրենի կամ տեղակալի պաշտոն կարող են զբաղեցնել սպայի դասային բարձր կոչում ունեցողները։ Ըստ օրենքի՝ ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում` կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիներ կորցնելու: Միևնույն ժամանակ նշենք, որ ՔԿ-ից այլ համակարգ տեղափոխվելու դեպքում այդ կոչումը պահպանվում է:

Այս մեխանիզմով ԱԱԾ-ում կադրերի համալրումը, որը, ի դեպ, կիրառել են նաև Հանրապետական իշխանության ներկայացուցիչները, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը համարում է իրավապահ կառույցն արժեզրկող տարբերակ: Իրավապաշտպանը կարծում է, որ սա օրենսդրական բացի հետևանք է, ինչը լուծելու համար հեղափոխությունից երկու տարի անց որևէ քայլ չի կատարվում:

ԱԱԾ-ի վերջին նշանակումները կատարվում են շեֆին համատարիմ լինելու սկզբունքով: Նման կարծիք է հայտնում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը:

Դանիել Իոննիսյանը կարծում է, որ նման խնդիրների գործադիրն ու նրա ենթակայությամբ գործող կառույցները չեն բախվի, եթե համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեն: Նա արձանագրում է, որ այս նշանակումներով կառավարությունը օրենքներ է շրջանցում:

Քննչական կոմիտեի միջոցով ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների այս տարբերակում Վարուժան Հոկտանյանը չի բացառում քաղաքական կոռուպցիայի ռիսկերը: Վարուժան Հոկտանյանն ԱԱԾ-ում կատարված վերջին նշանակումներում նաև խնամի-ծանոթ-բարեկամ տխրահռչակ ավանդույթի կիրառումն է տեսնում: Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են հնարավոր նոր Հայաստանում նման դրսևորումներ, երբ նախորդ տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ձեռքբերում ներկայացրել է, որ պետական կառավարման համակարգում բաջանաղապետության սկզբունքը չկա:

Իշխանության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արտառոց ոչինչ չի տեսնում, երբ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցնելու համար անցնում են ՔԿ-ով: Ըստ նրա՝ քաղաքացիներին այժմ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես իրավական ճանապարհով հետ բերեն Ռուսաստանում թաքնվող ենթադրյալ կոռուպցիոներներին, քան թե ինչ մեխանիզմով կհամալրվեն իրավապահ կառույցները:

Ուշագրավ է սակայն, որ ԱԱԾ ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ դեռ հանրությունը տեղեկություն չունի հայտնի ենթադրյալ կոռուպցիոներների գտնվելու վայրի մասին: Բավական է հիշել, թե ինչպես ԱԱԾ-ի աչքի առաջ «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, խուսափեց պատասխանատվությունից: Հինգ ամիս է նրա գործով որևէ առաջընթաց չկա:

ԱԱԾ-ում այս տարբերակով նշանակումներից զատ, Դանիել Իոաննիսյանը բարձրաձայնում է նաև կառույցում առկա այլ լրջագույն խնդիրների մասին: Նա նշում է, որ ԱԱԾ-ն զբաղվում է հանցագործությունների բացահայտմամբ, որոնք ՀՔԾ-ի, ՔԿ-ի կամ Ոստիկանության տիրույթում են: Այսպիսով, ըստ Իոաննիսյանի, ԱԱԾ-ն աչքաթող է արել հետախուզությունն ու հակահետախուզությունը, ինչի արդյունքում Հայաստանի պետական կառույցներում առկա մեծածավալ փաստաթղթեր դառնում են Ադրբեջանի սեփականությունը:

Նարեկ Կիրակոսյան