Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը

Լուրեր

11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:14
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
Բոլորը

Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երեւանում եւ բոլոր մարզերում՝ համաժամանակյա։

Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։
Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի խոշոր արտադրություններ Արմավիրի մարզում, կարի խոշոր արտադրություններ՝ Վանաձորում, բժշկական հիմնարկներ, բանկային, արտադրական եւ սպասարկման օբյեկտներ՝ Երեւանում, ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ Երեւանում եւ ոչ միայն։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր կասեցվել է նաեւ 5 հյուրանոցի գործունեություն․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ՝ Սևան, «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ՝ Արզական, «Լիվադ» ՍՊԸ՝ Աղվերան, «Արզականի երեքնուկ» ՍՊԸ՝ Աղվերան «Վահե Կամո» ՍՊԸ` Սեւան։
Ի համեմատություն հունիսի եւ հուլիսի ցուցանիշերի՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։ Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։ Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։

Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում եւ հանգստյան տներում։ Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաեւ այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման․ այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։