Արսեն Թորոսյանը որպես վկա դատարան է գալու. նրան անակնկալ հարցեր են սպասվում. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա դատարան, նրան անակնկալ հարցեր կան, որոնց ինքը չի սպասում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն, Սանասարյանն ասաց. «Սրա մասին ես վաղուց ասել եմ, որ սա անընդունելի է։ Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, չէի թողնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուսումնասիրել ու տեսնել, որ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար և առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է. այստեղ Դատախազությունն էլ անելիք ունի»։

Խոսելով դատական նիստին ուսումնասիրած գործով առկա փաստաթղթերին, ինչպես նաև նամակագրությանը՝ Սանասարյանն ասաց. «Այդ կառույցը փորձեց ինչ-որ բան գտնել իմ հետ կապված, սակայն չկարողացավ գտնել։ Տարածում էին տարատեսակ կեղծ լուրեր, թե իբր Սանասարյանը նվերներ է ստացել, ավտոմեքենա, կոստյում և այլն։ Կառույցն էլ պատասխանեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: