Հեռախոսազանգերը վերահսկող աղմկահարույց ծրագրով քանի՞ վարակակիր է հայտնաբերվել

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

COVID-19 վարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլից Հայաստանում գործում է քաղաքացիների հեռախոսազանգերն ու տեղաշարժը վերահսկող համակարգ: Այն, սահմանափակելով մարդու անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունն ու գաղտնիությունը, ըստ կառավարության` նպատակ է հետապնդում բացահայտել վարակակիրների շփման շրջանակը:

Հիշեցնենք՝ աղմկահարույց նախագիծն ընդունվեց մարտի 31-ին, իշխանությունները հաշվի չառան ընդդիմադիր խմբակցությունների և իրավապաշտպանների մտահոգությունները: Կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը բացահայտող համակարգի ներդրումից մինչև հուլիսի 30-ը արտակարգ դրության պարետատունը հայտնաբերել է 174 վարակված քաղաքացու: Այս մասին հայտնում են պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան:

Արտակարգ դրության պարետատնից Factor.am-ին տեղեկացրել են, որ այս ընթացքում վերլուծել են 6 հազար 201 քաղաքացու հեռախոսազանգ, ինչի արդյունքում զանգ է կատարվել 57 հազար 825 այլ քաղաքացիների: Պարզվել է, որ այս անձանցից 1520 հոգի ուղիղ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ, նրանցից 174-ի մոտ թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուս:

Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարությունը բավականին երկար ժամանակ գաղտնի էր պահում, թե ովքեր են ծրագրի ստեղծողները: Միայն վերջերս պարետատնից հայտնեցին, որ ծրագիրը ստեղծած ինը մասնագետներն են՝ Հարություն Մարտիրոսյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սևակ Ղազարյանը, Հովհաննես Սարգսյանը, Գուրգեն Դանիելյանը, Լիլիա Ղուկասյանը, Հայկ Ավետիսյանը, Արմեն Սանասարյանը, Մաքսիմ Ադամյանը:

Նարեկ Կիրակոսյան