Մի պայմանով «այո», եթե գնում ես 5-րդ երեխան ունենալու. Շուշան Դոյդոյանը պաշտոնից հեռանալու մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի մեկին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Նա ավելի հայտնի է որպես ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության հիմնադիր:

Իր ընկերների հետ մասնավոր զրույցներում Շուշան Դոյդոյանը վերջին տարում հաճախ էր հասարակական գործունեությանը վերադառնալու ցանկություն հայտնում: «Քաղհասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով», – բացատրել է պաշտոնին հրաժեշտ տալու իր քայլը Շուշան Դոյդոյանը:

Իսկ այսօր, պատասխանելով Factor.am-ի հարցերին, նա մանրամասնեց. «Ամենակարևոր պատճառն այն է, որ ուզում եմ երեխաներիս հետ ժամանակ անցկացնել։ Իրականում այս երկու տարվա ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ բավարար ժամանակ չեմ ունեցել իրենց հետ խաղալու համար։ Երկրորդ պատճառն էլ այն էր, որ ինձ ավելի շատ տեսնում եմ քաղաքացիական հասարակությունում, այստեղ որոշումներն ավելի արագ են կայացվում և կատարած աշխատանքի արդյունքներն անմիջապես տեսանելի են լինում»։

 

– Լուրեր են շրջում, որ Դուք լարված հարաբերություններ ունեիք արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, և որ դա ևս դեր խաղաց, որ գնալու որոշում ընդունեցիք:

 

– Ե՛վ նախկին, և՛ ներկա նախարարների հետ շատ լավ գործնական հարաբերությունների մեջ եմ։ Ամենակարևորն այն է, որ գործակալությունն արդեն դրվել է ճիշտ ուղղության վրա՝ մշակել ենք առաջիկա 5 տարիների ռազմավարարական զարգացման պլանը ԵԽ հետ համատեղ։ Այսինքն ով էլ լինի ղեկավարը, անկախ փոփոխություններից՝ գործակալությունն ունի իր զարգացման հիմնական գիծը, որը հնարավոր չի լինի շրջանցել։ Երկրորդ՝ ունենք ԵՄ հանդեպ ստանձնած կոնկրետ հանձնառություններ այս ոլորտում, որոնք ևս ուղենշելու են առաջիկա տարիներին գործակալության առաջանահերթությունները։ Ի վերջո, հրաշալի թիմ է ձևավորել գործակալությունում, ովքեր շարունակելու են իրագործել մեր առաքելությունը։

 

-Իսկ արդարադատության նախարարն ինչպե՞ս ընդունեց Ձեր որոշումը:

 

– Դավիթ Հարությունյանը նույնիսկ հումորով արձագանքեց, երբ տեղեկացրի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին։ Ասեց՝ մի պայմանով այո, եթե գնում ես 5-րդ երեխան ունենալու։

 

Սյուզան Սիմոնյան