Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն․ «Լիդիան Արմենիա»

Լուրեր

12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
Բոլորը

«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի՝ առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները: Այս մասին ասվում է «Լիդիան Արմենիայի» տարածած հայտարարությունում։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն հողերի վարձակալության համար, որտեղ տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք «Լիդիանը» համայնքային բյուջե է փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ՝ փաստացի զրկված լինելով իր բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքից: Հետաքրքիր է, թե որքան է այդ գումարից ներդրվել համայնքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունը ներկայացրել է նաև «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պաշտոնական նամակը Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին․

«Ի պատասխան 06 օգոստոսի, 2020թ․ N739 գրության՝ սույնով հայտնում ենք, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ձեռնամուխ է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների իրականացմանը ընդամենը երկու տարի անց այն իրադարձությունից, երբ մի խումբ անձինք առանց որևէ թույլտվության, խախտելով  թե՛ սեփականատիրոջ, թե՛ համայնքի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաև Ձեր կողմից վկայակոչված ակտերը, տեղադրել էին ժամանակավոր կառույցներ Ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։

Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված  իր լիազորությունները դիտավորությամբ չի  իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 3152–րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավրությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։ Թերևս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը։

Ինչ վերաբերում է Ձեր գրության բովանդակային կողմին՝ Ընկերությունը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ որևէ իրավանորմ, այդ թվում՝ Ձեր կողմից վկայակոչվածները, չի խախտել, Ընկերությունը օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և երաշխավորված իր օրինական տիրապետման տակ գտնվող գույքի անարգել օգտագործման իրավունքից»։