COVID Talks – Սնունդը և կորոնավիրուսը. ՈւՂԻՂ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն արդեն մոտենում է 19 միլիոնին։ Եվ թեպետ օրեցօր ավելանում են հիվանդության մասին գիտականորեն ապացուցված տեղեկությունները, ակտիվ շարունակում են շրջանառվել նաև տարատեսակ միֆեր, կարծիքներ ու վիճահարույց պնդումներ։

Այսպես, կորոնավիրուսի վերաբերյալ պնդումներից մեկն այն է, թե սնունդը կարող է վարակի փոխանցման աղբյուր լինել կամ, հակառակը, բուժել, եթե արդեն վարակվել եք։ COVID-19-ի տարածման սկզբնական փուլում շրջանառվում էր վարկած, ըստ որի՝ վարակը կարելի է սխտորով բուժել կամ ի սկզբանե կանխել դրա տարածումը։ Եվ չնայած սխտորն առողջարար է ու հակամանրէային որոշ հատկություններ ունի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նշում են, թե որևէ վկայություն չկա, որ այն մարդկանց կարող է պաշտպանել նոր կորոնավիրուսից:

Համաձայն մեկ այլ վիճահարույց պնդման՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նաև կծու պղպեղն է լավ։ ԱՀԿ-ից հայտնում են, որ պղպեղը, չնայած շատ համեղ է, չի կարող կանխել կամ բուժել COVID-19-ը:

Կառույցից հորդորում են նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմել «ավանդական» մեթոդներին․ այն է՝ առնվազն 1․5 մետր սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հաճախակի ախտահանումը և դիմակ կրելը:

Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել խանութից գնած սննդի փաթեթներից։ ԱՀԿ-ից տեղեկացնում են, որ դա շատ քիչ հավանական է, քանի որ COVID-19-ը շնչառական հիվանդություն է, և դրա փոխանցման հիմնական ուղին անձնական շփումն ու շնչառության, փռշտոցի, հազի կաթիլներն են: Նշվում է նաև, որ COVID-19-ի բացիլները կարողանում են բազմանալ միայն մարդու կամ կենդանու օրգանիզմում, հետևաբար, կառույցից վստահեցնում են, որ մինչ օրս չեն հայտնաբերել այնպիսի վիրուսներ, որոնք առաջացնում են շնչառական հիվանդություններ, սակայն փոխանցվում են սննդի կամ սննդի փաթեթավորման միջոցով:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից նույնպես վստահեցնում են, որ սննդի փաթեթավորման միջոցով կորոնավիրուսով վարակվելու ռիսկը ցածր է, և մինչ օրս նման դեպք չի հայտնաբերվել։ Եվ չնայած նրան, որ որոշ երկրներում սննդի արտադրության և վերամշակման օբյեկտներում աշխատող մարդիկ COVID-19-ով են վարակվել, չկա որևէ վկայություն այն մասին, թե դրա պատճառը սնունդը կամ սննդային փաթեթավորումն է եղել։

ԱՀԿ-ից էլ նշում են, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ COVID-19-ի բացիլները մինչև 72 ժամ կարող են մնալ պլաստիկի և չժանգոտվող երկաթի վրա, և մինչև 24 ժամ՝ ստվարաթղթե մակերեսի վրա։ Համադրելով առողջապահական երկու կառույցների հորդորները, կարելի է ենթադրել, որ թեպետ սննդային փաթեթավորումները կորոնավիրուս չեն առաջացնում, դրանց դիպչելուց հետո ցանկալի է ախտահանել ձեռքերը։

Կորոնավիրուսի վերաբերյալ մեկ այլ տարածված կարծիք է վայրի կենդանիների մսից կամ, ընդհանրապես, մսից վարակումը։ Այս վարկածն առաջ քաշվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ COVID-ը կենդանական ծագում ունեցող վիրուս է։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ հստակ ապացույցներ չկան՝ արդյո՞ք միսը կարող է վարակի փոխանցման աղբյուր դառնալ։

Ըստ տարածված մեկ այլ վիճահարույց պնդման՝ դիետիկ հավելումները կարող են կանխել կամ, վարակվելու դեպքում, բուժել COVID-19-ը։ CDC-ից հայտնում են, որ դիետիկ հավելումները նախատեսված չեն COVID-19-ի բուժման կամ կանխարգելման համար: Որոշ վիտամիններ և նյութեր (օրինակ՝ վիտամիններ C-ն և D-ն կամ ցինկը) կարող են ազդել նրա վրա, թե ինչպես է գործում մեր իմունային համակարգը՝ վարակների դեմ պայքարելու, ինչպես նաև բորբոքման կամ այտուցվածության դեմ։ Սակայն դրանք չեն կարող կորոնավիրուսը կանխարգելել կամ բուժել։

Ամերիկյան առողջապահական կառույցից հայտնում են, որ թեպետ ճիշտ սննդակարգը կարևոր է իմունային համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար, գոյություն չունի առանձին սննդատեսակ կամ հավելանյութ, որը կկանխի վարակիչ հիվանդությունների, այս դեպքում՝ COVID-19-ի՝ օրգանիզմ ներթափանցելը։

Հատկապես պարտադիր ինքնամեկուսացման շրջանում տարածում գտած կարծիքներից մեկի համաձայն՝ կորոնավիրուսով կարելի է վարակվել առաքված սննդի միջոցով։ ԱՀԿ-ից հայտնում են, որ ինչպես հանրային սննդի օբյեկտներում, այնպես էլ առաքմամբ ստացված սննդից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ ցածր է։

Այդուհանդերձ, թե՛ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, թե՛ ԱՀԿ-ն սննդի հետ աշխատող քաղաքացիներին հորդորում են խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր գործ ունեն չփաթեթավորված սննդի հետ։

COVID-19-ի և սննդի հնարավոր կապին վերաբերող վիճահարույց պդնումների վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակից։ Այնտեղից մեզ փոխանցեցին․ «Քանի որ սնունդն առնչություն չունի COVID-19-ի փոխանցման հետ, սննդի կամ սննդային մակերեսների ստուգում չի առաջարկվում։ Հարկավոր է հաճախակի մաքրել սննդի շփման մակերեսները հակավիրուսային ախտահանիչ միջոցներով, օրինակ՝ նատրիումի հիպոքլորիդով (ժավելաջրով) կամ էթանոլի հիմքով պատրաստված արտադրատեսակներով»:

ԱՀԿ-ից տեղեկացրին, որ մսամթերքի արտադրության համար նախատեսված կենդանիներն առնչություն չունեն COVID-19-ի փոխանցման հետ, և հարկավոր է կիրառել ներմուծման նույն վերահսկիչ մեխանիզմները՝ ինչպես համավարակից առաջ։ Ներկայում ապացույց չկա, թե կենդանիների միջոցով COVID-19-ը կարող է փոխանցվել մարդուն, կամ որ մսամթերքի արտադրության համար նախատեսված կենդանիները կարող են վարակվել մարդուց։ Ուսումնասիրություններ են տարվում՝ պարզելու տարբեր կենդանատեսակների ընկալունակությունը COVID-19 վիրուսի հանդեպ և ընկալունակ կենդանատեսակների վարակվածության դինամիկան գնահատելու ուղղությամբ։

«Հիմնական առաջնահերթությունը վիրուսը հեռու պահելն է սննդի միջավայրից: Անհրաժեշտ են մի քանի հիմնական միջոցառումներ՝ ներառյալ մաքրման և սանիտարական միջոցառումների արդիականացումը, մակերեսների ու հաճախակի շփման առարկաների ախտահանումը, անձնակազմի հրահանգավորումը վիրուսից իրենց և ուրիշներին պաշտպանելու մասին՝ վերահաստատելով ֆիզիկական հեռավորության, ձեռքերը լվանալու, ինչպես նաև մեքենաներում անվտանգության խստացված միջոցների պահպանումը, փաստաթղթեր կամ այլ առարկաներ հանձնելիս՝ ձեռքերն ախտահանելու ընթացակարգերը։ Սննդի բաժնի աշխատողները կարող են ձեռնոց կրել, բայց դրանք հաճախակի փոխել։ Ձեռքերը պետք է լվանալ ամեն անգամ ձեռնոց փոխելիս, ձեռնոցը հանելուց հետո։ Ձեռնոցը հարկավոր է փոխել սննդին չառնչվող գործողություններ կատարելուց հետո, օրինակ՝ ձեռքով դռներ բացել, փակել, արկղեր դատարկել և այլն։ Սննդի ոլորտի աշխատողները պետք է իմանան, որ ձեռքերի վրա կարող են առաջանալ բակտերիաներ, ուստի ձեռքերը լվանալը չափազանց կարևոր է ձեռնոցը հանելուց հետո՝ սննդի հավելյալ աղտոտվածությունից խուսափելու համար։ Սննդի ոլորտի աշխատողները ձեռնոցով չպետք է դիպչեն բերանին, քթին և աչքերին: Լվացվելը պաշտպանական մեծագույն արգելք է վարակի դեմ, ի տարբերություն մեկանգամյա օգտագործման ձեռնոցի։ Սննդի ձեռնարկությունները պետք է ապահովեն համարժեք կահավորված սանհանգույց, որտեղ սննդի ոլորտի աշխատողները հաճախակի և մանրակրկիտ կարող են լվացվել»,- Factor.am-ին հայտնեցին առողջապահական կազմակերպության հայաստանյան գրասենյակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան