Քրգործը շարունակում է մնալ օդից կախված. ի վերջո ովքեր էին կանգնած Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության հետևում. «Ժողովուրդ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակում է մնալ օդից կախված:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորվածների մի մասը հրաժարվում է ցուցմունք տալ եւ բարձրաձայնում է՝ քրեակատարողական հիմնարկում իրենց անվտանգության մասին նշելով: Եւ մինչ օրս օդից կախված է մնում հարցը, թե ովքեր էին կանգնած այս սպանության նախապատրաստության հետեւում, ասել է՝ ով կամ ովքեր էին պատվիրատուները:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Երեք անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց: Ըստ մամուլի հրապարակումների՝ այս միջադեպի հետեւում կանգնած է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը (Արտյոմ Կանեւսկո): Հավելենք, որ այս գործով քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, ճանաչվել է տուժող»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: