Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է. ՊԵԿ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է հանրությանը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ կոմիտեն դիմում է նորամուծության՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ավելի մեծացնելով իրազեկման չափաբաժինը: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ:

Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման նկատմամբ աճող հետաքրքրությունը, և ավելի դյուրին կդարձնի ԱՏԳ մասնակցի համար գործունեությունը ծրագրելը:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Մաքսային վիճակագրություն», «Այլ վիճակագրական տվյալներ», «Հաշվետվություն ՀՀ ներմուծված որոշ ապրանքների վերաբերյալ»:

Պետական եկամուտների կոմիտեն փաստում է բիզնեսի և հասարակության հետ քննարկման, առաջարկների փոխանակման և երկխոսության կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով արձագանքել նոր նախաձեռնության վերաբերյալ տեսակետներին ու առաջարկներին: