Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրգործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է, տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան և նախկին սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ . «Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ, այսպես ասած, օրենքով գողի ազգականներից մեկը, ով համարվում է թաղային հեղինակություն, զանգահարել է աճուրդում մեքենան գնած քաղաքացուն և փորձել օգտագործելով իր լծակները՝ նշված ավտոմեքենան հետ վերադարձնել նախկին սեփականատիրոջը, ով համարվում է, այսպես ասած, թաղային հեղինակության ընկերը»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում, այսպես ասած քրեական հեղինակությունը առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել։

Մեքենայի նախկին սեփականատիրոջ և, այսպես ասած՝ քրեական հեղինակություն հանդիսացող անձի արարքների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ և 223.4-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող տարածք։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող անձը ներկայացել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։