Գեղասահքի ՀՀ բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները․ ՀՀ սպորտի նախարարություն

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը
Մայիսի 22-ից 23-ը Երևանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացած գեղասահքի Հայաստանի Հանրապետության բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները. տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 
 
Թե՛ կարճ և թե՛ երկար ծրագրերում տղամարդկանց մենասահքում հաղթող է դարձել Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը: Առաջնությանը մասնակցող Թինա Կարապետյան-Սայմոն Պրու Սենեկալ միակ պարային զույգը, բնականաբար, գրավել է առաջին տեղը: 
 
Տեղեկացնենք, որ գեղասահքի Հայաստանի Հանրապետության հավաքականի բոլոր՝ այդ թվում նաև առաջատար մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնությանը անհրաժեշտ է արդյունքները գեղասահքի միջազգային ֆեդերացիա ներկայացնելու համար: 
 
Առաջնության պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:
 
Նշենք, որ գեղասահքի ՀՀ բաց առաջնությանը մասնակցել են 100-ից ավել մարզիկ-մարզուհիներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Կանադայից, Ուզբեկստանից և Ռուսաստանի Դաշնությունից: