«Ճանապարհը կորցրած հրթիռներ». անգլիական «Economist»-ը խիստ քննադատել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անգլիական «Economist» հայտնի շաբաթաթերթը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնելը: Անգլիական պարբերականին հատկապես զայրացրել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ներկայացրած ինֆոգրաֆիկան, որում ցույց է տրվում ռուսական համակարգերի հնարավորությունները. փոխանցում է EH-ն:  

«Սա ՆԱՏՕ-ի պատասխանատուներին ուղղված չար կատակ է: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից Ռուսաստանից գնվելիք S-400 հակաօդային պաշտպանության վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել: S-400-ի հնարավորությունները գովաբանող գրաֆիկում ցուցադրվում է, թե որ ինքնաթիռները կարող է խոցել 400 կմ հեռահարություն ունեցող համակարգը: Ցուցադրված բոլոր ինքնաթիռներն էլ ամերիկյան արտադրության են»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ գրում է «Economist»-ը:

Հոդվածում նշվում է, որ  Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգերի 2 մլրդ դոլարանոց գործարքը կարող է խոչընդոտների ու պատժամիջոցների, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ըստ պարվերականի՝ չնայած ՆԱՏՕ-ի այն հայտարարություններին թե Թուրքիան կարող ցանկացած տեղից գնել սպառազինություն, այնուամենայնիվ դաշինքը բացասական է նայում այդ գործարքին:

«Economist»-ը հիշեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել:

«Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- հայտարարել էր Պավելը՝ հիշեցնելով, որ ռուսական արտադրության համակարգերը չեն ինտեգրվում դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին:

Պարբերականը նշել է, որ այս գործարքը հակասում է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քաղաքականությանը. հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից սպառազինություն գնող երկրների նկատմամբ:

«S-400»-ներ արտադրող ռուսական ընկերության անունը ներառվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության սև ցուցակում: Երկրներին հնարավորություն է տրվում դիմել այդ պատժամիջոցներից խուսափելու համար: Սակայն մարդու իրավունքների վատթար վիճակը և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա նախադեպը չունեցող լարվածությունը Թուրքիայի օգտին չեն խոսում»,- գրում է «Economist»: