«Հայկ ջան, սիրուն չէ». ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանը Մաշտոցի պուրակի կառուցապատմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մաշտոցի պուրակը կրկին աղմուկի կենտրոնում է: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի արդյունքում մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ է հատվել: Արդեն մի քանի օր է՝ բնապահպաններն ու ֆեյբուքյան օգտատերերն ահազանգում են հատումների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին պայքարում պուրակի ծառերի համար, երբ քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր:

Հիշեցնենք՝ պուրակի տարածքը քաղաքային իշխանության կողմից տնտեսվարողներին վարձակալությամբ տալու վերաբերյալ դժգոհություններ կան դեռ 2012 թվականից: Ծառահատումների դեմ պայքարն ուղեկցվում էր բազմամարդ ցույցերով: Ի վերջո, քաղհասարակության, մտավորականների և ակտիվ երևանցիների՝ ամիսներ տևած պայքարը հաջողությամբ պսակվեց․ 2013թ ապրիլի 29-ին Սերժ Սարգսյանը այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրահանգեց՝ «Տարո՛ն ջան, սիրուն չէ», և պուրակը չպատվեց վաճառակետերով, այլ մնաց որպես կանաչ գոտի։

Այսօր, սակայն, պուրակի սկզբնամասում հիմնական կառուցատարրերով սրճարան է կառուցվում: Կառուցապատողը «Դավիթ Վանուշ» ՍՊ ընկերությունն է:

Factor TV-ն Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի հուլիսի 22-ին որոշում է ընդունել, որով «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք է ստացել: Սակայն տարածքն ընկերությանը տրվել էր դեռ նախորդ քաղաքային իշխանության ժամանակ:

Քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392 քմ: Տարածքը կառուցապատման իրավունքով ընկերությանն է տրվել մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը: Այստեղ նախկինում ևս սրճարան եղել է, բայց ժամանակավոր կոնստրուկցիաներով կառուցված:

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցեցին, որ տնտեսվարողը դիմել է կառուցապատման համար, և համայնքը հիմքեր չի ունեցել այն մերժելու:

Շինհրապարակում, որտեղ հատվել են հստաբուն ծառերը, լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ազատ նկարահանումներ անել: Հսկայական ծառերից միայն բներն են մնացել, որոնք էլ հեռացվում էին մեր նկարահանման պահին: Աշխատակիցները, սակայն, չգիտես ինչու՝ տեսախցիկի առջև չէին ցանկանում քանդման աշխատանքներն իրականացնել:

«Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը չտեսանկարահանվելու պայմանով միայն ասաց, որ օրենք չեն խախտել, և՛ ծառը հատելու իրավունք ունեն, և՛ բետոնապատում անելու: ՍՊԸ-ի ներկայացուցիչը պնդում է, որ ծառերը հիվանդ են եղել:

Ըստ նրա՝ շինարարության նախագծում ծառահատում նախատեսված չի եղել: Սակայն ֆիքսեցինք, որ հատված ծառերից մեկը հենց շինհրապարակի կենտրոնում է, և հարց է առաջանում՝ եթե ծառի ենթադրյալ ոչ կենսականության խնդիրը չլիներ, այն կմնա՞ր սրճարանի տարածքում:

Թե ինչպես են ծառերը հայտնվել այս վիճակում, հիմնավորում չտվեցին: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor TV-ին ասաց, որ այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է վերլուծություններ կատարել: Նա կարծիք հայտնեց, որ հսկայական ծառերը ոչ կենսական կարող էին դառնալ նաև շինարարության պատճառով:

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը կատարվածի հետ կապված նշում է՝ եթե անգամ ծառերը ոչ կենսունակ էին, դա արդարացում չէ, որ դրանք հատելով՝ տեղը սրճարան կառուցեին: Բնապահպանը մտահոգիչ է համարում նաև այն, որ եթե նախկինում տարածքում գործող սրճարանը ժամանակավոր կոնստրուկցիաներով էր, ապա այժմ արդեն հիմնական կոնստրուկցիաներով շինություն է կառուցվում, ինչն անթույլատրելի է:

Լևոն Գալստյանը կարծում է, որ այս հարցով համակարգային փոփոխություն է պետք: Նա հեղափոխությունից երկու տարի անց արժեքների փոփոխություն չի նկատում: Ասում է՝ այս դեպքում ևս կանաչ տարածք ունենալու անհրաժեշտությունը ստորադասվել է տնտեսական շահին։

Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կառուցապատող չէ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է ենթարկվել՝ շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:

Մաշտոցի պուրակում ներկայիս կառուցապատման և ծառերի հատման ֆոնին հիշարժան է դառնում, թե ինչպես էր քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում պայքարում ծառահատումների դեմ: Այժմ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո չի պայքարում պուրակի ոչնչացման դեմ:

Մանրամանսները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան