ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող կրթական ծրագիրը միտված է բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության և թափանցիկության խթանմանը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը
Նոյեմբերի 30-ին, Եվրոպայի խորհուրդը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացնելու է համաժողով նվիրված ծրագրի արդյունքներին: Այս համաժողովն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձ­րագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. Գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո: 
 
Ծրագրի իրականացման երրորդ տարվա ավարտին կազմակերպված համաժողովը նպատակ ունի միավորել կրթության ոլորտի մասնագետներին և որոշում կայացնողներին, որոնք ներկայացնում են Հայաստանի և ամբողջ աշխարհի բարձրագույն կրթության ոլորտը, որպեսզի նրանք առավել հանգամանալից դիտարկեն ձեռք բերված արդյունքները, խորհեն ստացված դասերի շուրջ: 
 
Ծրագիրը սևեռված էր՝ (i) դրամաշնորհառու կազմակերպությունների կողմից բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության և թափանցիկության խթանմանն ուղղված միկրո ծրագրերի իրականացմանը և (ii) էթիկական չափորոշիչների կիրառման ու թափանցիկության և հաշվետողականության մեխանիզմների զարգացման ոլորտում  բարձրագույն կրթության հաստատությունների և դրանց անձնակազմերի կարողությունների զարգացմանը։  Միկրո ծրագրերի շրջանակում իրականացված միջոցառումները ներառում էին հանրային իրազեկման ռազմավարության մշակման նախաձեռնություններ, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման քարոզարշավներ և կրթության ոլորտում խարդախությունների բացահայտմանն ուղղված քաղաքականության առաջարկներ։  Վերապատրաստման մի շարք դասընթացներ և իրազեկող միջոցառումներ են կազմակերպվել համալսարանների կառավարման օղակների և ակադեմիական անձնակազմերի համար՝ տիպային էթիկայի կանոնագրքի ստեղծման, կոռուպցիայի, կաշառակերության և բարեվարքության կանոնակարգմանն ուղղված կանոնների և ընթացակարգերի մշակման, ուսումնական ծրագրերի մշակման և ուսանողների գնահատման ոլորտներում հաշվետողականության ու թափանցիկության բարելավման նպատակով։ 
 
Համաժողովը հնարավորություն կընձեռի նաև տարածել գործնական նյութեր և կդառնա Հայաստանի և Եվրոպայի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող՝ կրթության ոլորտի շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակման և համագործակցության հարթակ: