Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է խոստացված ցուցակը․ ովքեր են համակարծիք Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

RT հեռուստաալիքի ու «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է այն հայտնի հայերի ցուցակը, որոնք, ըստ Սիմոնյանի, զանգահարել են իրեն ու ասել, որ համաձայն են իր կարծիքի ու աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառման հետ։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը գրել էր, թե Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքելու Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը,  իշխանություններն էլ գործ են հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ ու սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում։

Ուսումնասիրելով Սիմոնյանի հրապարակած ցուցակը՝ կարելի է ասել, որ առնվազն հայաստանյան հանրությանը քաջածանոթ ու հայտնի դեմքեր գրեթե չկան։

Առավել հայտնիներից ցուցակում են գործարար ու բարերար Ալբերտ Ավդոլյանը, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Ակոպովը,  գործարար Արտիկ Հակոբյանը, հաղորդավար Ռոման Բաբայանը, գործարար Վադիմ Աղաջանովը։ Ցուցակում ներառված են նաև Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքի անդամները՝ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, վերջինի մայրը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը։

Ցուցակում ներառված են նաև ուսանողներ, մենեջերներ, պահեստազորի զինվորականներ։