Մոնթե Մելքոնյանի անունով փողոց կանվանակոչվի, իսկ բոլշևիկների անուններով փողոցները չփոխվեցին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներ կանվանափոխվեն։ Կունենանք Հնդկաստանի փողոց, Փարաջանովի անվան փողոց, ինչպես նաև ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող փողոց՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածում։

Մոնթեի անունով փողոց ունենալը ՀՀԿ-ականները ներկայացրին որպես իրենց և «Ելք»-ի համատեղ նախագիծ, ինչը վրովվեցրեց ավագանու «Ելք» խմբակցության անդամներին։ Փողոցներն անվանափոխելու հարցը թեժացավ, երբ հերթը հասավ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց ունենալուն։ Հանրապետական խմբակցության անդամներն առաջարկում էին, որ Ազգալդյանի անունը կրի Սարալանջի փողոցից Կամսարի փողոց ընկած հատվածը, «Ելք»-ը, սակայն դեմ էր։

Խմբակցության անդամները ներկայացրին իրենց նախագիծը՝ Երևանի Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կոչելու մասին: Ի վերջո՝ ձայների 41 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Հանրապետականների առաջարկը և Լենինգրադյան փողոցի անունը մնաց անփոփոխ։ Արդյունքում Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց կունենանք, բայց դա չի լինի Լենինգրադյան փողոցը։ Այսօրվա նիստին «Ելք»-ի անդամները ներկայացել էին ազգային հերոսների նկարներով շապիկներով, իսկ «Եկրիր Ծիրանիի» անդամներն, ինչպես նախորդ անգամ, բերել էին ավազե ժամացույց, դեղորայք և բարձրախոս։

Քննարկումների կեսից «Երկիր Ծիրանիի» անդամները բոյկոտեցին նիստը, և վերջին մի քանի հարցերի քննարկմանը չմասնակցեցին։ «Ելք» խմբակցության նախագծերը, որոնցով առաջարկվում էր Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջինի պատվին, Ամիրյան փողոցին վերադարձնել Վռամշապուհ արքայի անունը, Ֆրունզեի փողոցը անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ, իսկ Անաստաս Միկոյանի անվան փողոցին տալ Քըրք Քըրքորյանի անունը, չընդունվեցին:

Ավագանու անկախ անդամները քվեարկում էին, կամ դեմ, կամ ձեռնպահ, սա «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին դուր չեկավ․ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բոլշևիկների անունները կրող փողոցները չփոփոխվեցին, քանի որ իշխանությունները վախեցան ռուսական կողմի արձագանքից: Սիմոնյանը նշեց, որ առաջիկայում «Ելք» խմբակցությունն այլ առաջարկներով հանդես կգա:

Հավելենք, որ այսօրվա նիստում ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը զուգահեռներ տարավ Անդրանիկ Մարգարյանի և Քիմ Քարդաշյանի միջև, նշելով, որ «Հայ մեծերը» խորագրով մեծադիր պաստառներ վրա, եթե կա Անդրանիկ Մարգարյանը, ապա կարող է լինել նաև Քարդաշյանը։ Տարոն Մարգարյանը չարձագանքեց, այս հայտարարությանը, փոխարենը ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը զգուշացրեց՝ «Հասկանում եմ, որ տիկին Փոստանջյանը Քիմ Քարդաշյանի հետ նույն հողի վրա է, բայց Ձեր դեպքում կարող է այնպիսի մի պիտակ կպնել, որից շատ դժվար կլինի ազատվելը»,- նշեց ավագանու ՀՀԿ-ական անդամը։

Լիլիթ Շաբոյան