Ոստիկանները բացահայտել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր՝ աղբահանություն կատարելու համար։

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիշյալ անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հրամաններով ու աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 7 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ, որոնք յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են համայնքի ղեկավարի կողմից:

Բացի այդ, պարզվել է, որ Արամուս համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի արձանագրել Արամուսի վարչական տարածքում՝ 2008 թ. և 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա իր մտերիմների կողմից ապօրինի կառուցապատված համապատասխանաբար՝ 2923 և 2442 քմ ընդհանուր մակերեսներով հասարակական նշանակության՝ ռեստորանային համալիրների շենք-շինությունները, չի ձեռնարկել օրենքով իրեն վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունները ժամանակին դադարեցնելու, դրանք քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որի արդյունքում նշված գույքերը տարիներ շարունակ չեն հաշվառվել համայնքապետարանի կադաստրային հաշվեկշռում, ուստի և չեն գանձվել համապատասխան հարկերը, ինչի հետևանքով համայնքի և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։