Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել:

«Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը:

Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ:

«Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ:

«Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը: