Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա. ՀՀ ՊՆ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը։

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է․

«‼️Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա: Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։

‼️Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին և իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ։

Զուգահեռաբար իրականացվել է նաև գույքագրում, գործընթացը գրեթե ավարտվել է։ Ամբողջական գնահատումը կլինի 1 շաբաթվա ընթացքում։

‼️Արդեն այսօրվա դրությամբ առանձնացվել է 12 տուն. 6-ը Այգեպար գյուղում և 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները:

‼️Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետանակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետանակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների և շինարարների կողմից, ինչպես նաև մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են:

‼️Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաև քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաև համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, և՛ Ճամբարակից, և՛ Իջևանից, և՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի»։