Մեծամորի ատոմակայանը խոցելու սպառնալիքը մահացու սխալ էր Բաքվի կողմից․Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
ԲՏԱ նոր նախարարը նշանակվեց
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, արդեն հինգերորդ օրն է՝ լարվածությունը սահմանին պահպանվում է։ Նախորդ գիշեր դիվերսիոն ներթափանցման փորձ եղավ, այս գիշեր էլ հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղություններով։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ է ձգտում Բաքուն։

– Դա իրենց պետք է հարցնել, և գիտեք՝ ինչու, քանի որ երբ ես վերլուծում եմ, զգում եմ՝ իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում։ Քանի որ եթե իրենք Արցախի հետ կապված խնդիր ունեն, պետք է հարվածեին այդ ուղղությամբ, և հուժկու հակահարված կստանային։ Բայց գալ ու «բզել» հայ-ադրբեջանական սահմանը, ՀԱՊԿ-ի տարածաշրջանը, Հարավային Կովկասը, իրոք վտանգավոր է։ Եվ վերջին երկու օրերին և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը մտահոգություն հայտնեցին հենց այդ համատեքստում, որ ապակայունացվում է Հարավային Կովկասը, ի՞նչ եք ուզում, ո՞րն է նպատակը։ Այս լարվածության հետ կապված ՌԴ փոխարտգործնախարարի վերջին հայտարարություններում կար ոչ միայն Ղարաբաղին առնչվող ասպեկտ։ Բոլորը սկսեցին հասկանալ, որ Ադրբեջանն ուզում է ապակայունացնել Հարավային Կովկասը, իսկ դա ուղղակի մահացուցիչ է Ռուսաստանի համար՝ Հյուսիսային Կովկասն ամբողջությամբ կպայթի, առանց այն էլ՝ այնտեղ լարված է։ Իմ կարծիքով՝ Ալիևի քայլերը նյարդայնացած մարդու քայլեր են, որը խոստումներ է տալիս իր հասարակությանը, բայց բան չի ստացվում, գումարած դրան՝ մեծ կոռուպցիա, սոցիալական լարվածություն, և այդ ամենի արդյունքում նա փորձեց այստեղ հարված հասցնել ու ինչ-որ բան շահել։ Բացի այդ, իմ կարծիքով, Ադրբեջանն ու Թուրքիան մտածում են այս տարածաշրջանն ապակայունացնել և տանել-միացնել Մերձավոր Արևելքին, որ Ղարաբաղի հարցը չլուծվի Մինսկի խմբի շրջանակում, այլ ավելի մեծ պլատֆորմով, բայց դա շատ միամիտ մոտեցում է։

– Արցախում իրավիճակը, բարեբախտաբար, հանգիստ է։ Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ այդպես էլ կմնա, թե՞ Բաքուն նաև այնտեղ կփորձի ինչ-որ գործողությունների գնալ։

– Պարզ է, որ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը սթրեսի մեջ է, նրանք ունակ են ցանկացած սխալ անել, այդ պատճառով պետք է զգոն լինենք։ Բայց ես չեմ կանխատեսում Նախիջևանի և Արցախի ուղղությամբ ակտիվություն, իրենք դեռ պետք է այս պարտությունը մարսեն։ Դա է պատճառը, որ, իմ կարծիքով, ինչ-որ ժամանակ իրադրությունը կհանդարտվի, իրենք կսկսեն մտածել՝ ինչ անել։ Մեկ օր առաջ էլ Ադրբեջանի պատվիրակությունը, պաշտպանության փոխնախարարի մակարդակով, Անկարայում էր։ Նրանք հանդիպեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ՝ ճշտելու՝ ինչ անել։ Թուրքերը շատ մեղմ «ցրեցին» ադրբեջանցիներին։ Նրանք հասկանում են, որ իրենք պատերազմում են ամբողջ աշխարհի դեմ, և այստեղ էլ մի ճակատ բացել, այն էլ՝ գործ ունենալ հայկական մարտունակ բանակի հետ, բացի այդ՝ Իրանին և Ռուսաստանին իր դեմ լարել, Թուրքիան չի ցանկանալու։

– Բաքվի կողմից նաև Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիք է հնչել, որն այստեղ պետական ահաբեկչություն է որակվել։ Ձեր կարծիքով՝ սա սպառնալիքի մակարդակո՞վ է, թե՞ նաև գործուն քայլերի կգնա Բաքուն։

– Նախ՝ ուզում եմ ասել, որ պաշտոնական Երևանն այդ սխալը պետք է անպայման օգտագործի, նույնիսկ եթե հանդարտվի իրադրությունը։ Դա մահացու սխալ էր Բաքվի կողմից։ Գոյություն ունի 1987 թվականի Ժնևյան կոնվենցիան, որը սահմանում է՝ ինչ է նշանակում ահաբեկչական պետություն։ Այնտեղ մոտ 15 կետ կա, թե երբ է պետությունն ահաբեկչական ճանաչվում, որոնցից մեկն էլ այս դեպքերի հետ կապված։ Օրինակ, եթե մի պետություն մեկ այլ պետության բնակչության դեմ սպառնում է զանգվածային ոչնչացման զենք կիրառել, ասենք՝ խոցել քիմիական գործարան, ատոմակայան։ Նման պետություններն ահաբեկչական են ճանաչվում։ Եվ մեր իշխանությունները պարտավոր են դա օգտագործել ցանկացած հարթակում, կոնֆերանսի ժամանակ, դիվանագիտական բոլոր խողովակներով այդ հայտարարությունը մենք պետք է տարածենք։ Այդ սխալը «նվեր» էր հայ ժողովրդին։

– Երեկ Ալիևը պաշտոնանկ արեց Էլմար Մամեդյարովին։ Նրան քաղաքական շրջանակները մեղադրում էին բանակցություններում մեղմ լինելու համար։ Ադրբեջանի նախագահն էլ, կարելի է ասել, անգործության մեջ մեղադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բանակցային այս ձևաչափի վերացման վտանգ կա՞ և ի՞նչ կարող է փոխարինել դրան։

– Չեմ կարծում՝ ինչ-որ երկրներ կամ կազմակերպություններ այդ բեռն իրենց վրա կվերցնեն։ Ոչ ոք չի մտնի դրա տակ։ Մինսկի խումբը կմնա, ուղղակի արդյունավետության աստիճանը բարձր կլինի, թե՝ ցածր, դժվար է ասել։ Պարզ է՝ կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է զբաղվելու Ղարաբաղի հարցով։ Այն, ինչ անում է Ալիևը, պարզապես ուզում է մեղմացնել պարտության արձագանքը։ Նա ակնհայտորեն պարտվեց, բայց պարզ է, որ պետք է ցույց տա, որ այդպես չի, այ՝ նա է մեղավոր այս հարցում, ինչպես ասում են՝ «քավության նոխազը»։ Կարծում եմ՝ պաշտպանության նախարարին նույնպես կհանի, նրա վրա ինչ-որ բաներ կբարդի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան