ՀՀ միջազգային գործընկերներից ով ինչպես է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
Բոլորը

Միջազգային հանրությունն ակնդետ հետևում է հայ-ադրբեջանական սահմանային լարված իրադրությանը, որն արդեն երկու կողմից էլ զոհերի պատճառ է դարձել։ Չնայած Բաքվի ակնհայտ սադրանքին՝ միջազգային կառույցներն ու տարբեր պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ, կարծես, հավասարության նշան են դնում կողմերի միջև՝ զսպվածության և կրակի դադարեցման կոչ անելով և՛ Երևանին, և՛ Բաքվին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական մանդատ ունի, իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց հուլիսի 13-ին։

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունում։

Տարբեր մակարդակներով հայտարարություններ եղան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Կրեմլի անունից այսօր մտահոգություն փոխանցեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իսկ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ առանձին-առանձին հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Լավրովը երկու կողմին էլ «կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները»։ Իսկ Մինսկի խմբի անդամներին նա հորդորել է ստեղծված իրադրության շուրջ գնահատականներում «պատասխանատու մոտեցում ցուցաբերել և խուսափել հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ սադրել»։

Եվրամիությունը տարածած հաղորդագրությունում կողմերին հորդորել է «դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա էսկալացիան»: Դրանում նաև նշվում է, որ «հրադադարի ռեժիմի այս լուրջ խախտումն ընդգծում է ԵԱՀԿ մշտադիտարկման վերականգնման հրատապությունը՝ պայմանները թույլ տալուն պես»:

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին «ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ» անհանգստություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Անտոնիո Գուտերեշը կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին հորդորել է անմիջապես քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»։

Միջազգային կառույցների արձագանքից առանձնահատուկ ուշադրության է արժանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հաղորդագրությունը, որի անդամ է Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Հպանցիկ մատնանշելով Հայաստանի անդամակցության փաստը՝ կազմակերպության Քարտուղարությունը կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»։ Եվ ոչ մի անդրադարձ Հայաստանի պետական սահմանի հանդեպ ռազմական ոտնձգության պարագայում ռազմաքաղաքական այս միավորման պարտավորություններին, կրակը դադարեցնելու՝ Բաքվին ուղղված հասցեական հայտարարություն՝ նույնպես։

Հատկանշական է, որ այս իրավիճակում Բաքվին իր աջակցությունը հայտնելու հերթական առիթը բաց չթողեց պաշտոնական Կիևը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, միաժամանակ ընդգծել է, որ «ուկրաինական կողմը պաշտպանում է իրավիճակի քաղաքական կարգավորումը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։ Ի դեպ, այս կապակցությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբային այսօր ԱԳՆ են հրավիրել և ներկայացրել Կիևի հայտարարության վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատականը։

Հավելենք, որ հայկական կողմը, միաժամանակ, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, Ազգային ժողովի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի  և այլ մակարդակներով դիմել է միջազգային կազմակերպություններին՝ մատնանշելով Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողություններն ու դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումները։

Հուլիսի 12-ին Բաքվի սադրանքի արդյունքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով, հիշեցնենք, հայկական զինուժը 4 զոհ ունի՝ երիտասարդ սպաներ Գարուշ Համբարձումյանն ու Սոս Էլբակյանը, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին, որոնց թվում՝ գեներալ, գնդապետ, բարձրաստիճան այլ զինվորականներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան