Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում

Լուրեր

17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացվել է 40 մշտադիտարկում՝ 21 հերթապահ և 17 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

«ՀՀ պարետի 03.05.2020թ. N 63 որոշման Հավելված N 13-ում ներառված կանոնների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են երեխաների՝ ձեռքերի լվացման հոսող տաք ջրով ապահովված չլինելուն, ցնցուղների և ծորակների կահավորվածությունը սահմանվածին չհամապատասխանելուն: Անձանագրվել է, որ նման դեպքերում երեխաներին լվացվելու հարցում օգնում են դաստիարակների օգնականները։ Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել սպասքի լվացման ավազանների համապատասխամության հետ կապված: Արձանագրված խախտումների վերաբերյալ մանկապարտեզներին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են խախտումները շտկելու ցուցումներ։ Խախտումները հիմնականում շտկվում են, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտություն է լինում արձանագրված խախտումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ հաստատության հիմնադրին: Համայնքային ենթակայության մանկապարտեզների վերաբերյալ Կրթության տեսչական մարմինն Երևանի վարչական շրջաններից ամենօրյա պարբերականությամբ ստացվում է տեղեկատվություն սաների հաճախումների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում հաճախող սաների տոկոսը Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների սաների ընդհանուր ցուցակային թվի նկատմամբ փոփոխվել է 3.6%-3.9%-ը միջակայքում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացող մշտադիտարկումները շարունակական են։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։