Մահացել է Կարեն Վարդանյանը
Մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին գրառում է կատարել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- գրել է նախարարը: