Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ

Լուրեր

30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով: «Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքրիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Երևանում: Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը և շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար և վստահությամբ նշեկ, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության արդյունքում:

Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության րիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախոր տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև զբոսաշրջանության ոլորտում համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը: Նա նաև դրվատանքով խոսել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին:

Զրւցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի հավարակից հետո երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տարբեր ուղղություններով գործակցությունը կշարունակի զարգանալ ու առաջընթաց ապրել»,- ասված է հաղորդագրությունում: