Նավթի գներն աճել են
Տնտեսություն
08.07.2020 | 10:36Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.15%-ով և կազմել 40.54 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.19%-ով և կազմել 43.01 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: