«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակությունը ոչ մի տեղ չի կորում․ կգան առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, կտեսնենք․ Սամվել Կարաբեկյան

Լուրեր

12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությաններկայացրած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Հատկապես  բուռն կրքեր են բորբոքվել այն հարցի շուրջ, որ Հայ եկեղեցու պատմությունն այլևս չի դասավանդվի  որպես առանձին առարկա։ Նախարարությունից, սակայն, հակադարձում են․ դեռ վաղ է նման պնդումներ անելու համար։ Պետք է սպասել առարկայական չափորոշիչներին և ծրագրին։ Առայժմ չկա առարկայացանկ, միայն նշված են բնագավառները, որոնք պետք է ներառվեն ուսումնական ծրագրում։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ։

-Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ քննարկումները չեն դադարում։ Կխնդրեմ ներկայացնել՝ ի՞նչ փոփոխոթյուններ է նախատեսում արդեն իսկ հրապարակված հանրակրթական չափորոշիչների նախագիծը և ի՞նչ է լինելու առարկայի հետ։

-Ես կցանկանայի նախ խոսել բուն չափորոշիչից, նրա գաղափարախոսությունից, փիլիսոփայությունից, եթե կուզեք։ Չէ՞ որ միայն այդ պարագայում մենք կարող ենք շահագրգիռ քննարկումներ ունենալ․ երբ ընդհանուր և համապարփակ փաստաթղթից մեկ առանձին հատված է դուրս բերվում, շահագրգիռ քննարկումը վեր է ածվում պարզ շահարկման։ Ի՞նչ է իրականում ասում չափորոշիչը։

Նրա կառուցվածքում առանձնացված են ուսումնական բնագավառներ։ Դրանցից մեկը՝ հայրենագիտության ուսումնական բնագավառը, սահմանվում է որպես  հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում։ Այդ, ինչպես և չափորոշիչում սահմանված այլ ուսումնական բնագավառների ներքին կառուցվածքը և դասավանդման եղանակները որոշվելու են առարկայական չափորոշիչների և ծրագրերի փուլում, որոնք շուտով նույնպես կհրապարակվեն, այդ ժամանակ արդեն հասկանալի կլինի հանրությանը՝ իվերջո այս կամ այն բովանդակությունը որտեղ և ինչպես է դասավանդվելու։ Չափորոշիչը սահմանում է, որ մինչև 7-րդ դասարանը որոշակի բնագավառներ կարող են ինտեգրված տեսքով դասավանդվել, իսկ 7-րդ դասարանից սկսած՝ ընդհանրապես կարող են առանձին առարկաների ձևով դասավանդվել։ Նկատի ունենալով, որ չափորոշիչի հիմնական գաղափարախոսությունը ազատականությունն է,դպրոցները, հանրակրթական հաստատությունները զգալի ազատություններ են ստանում ձևավորելու իրենց ուսումնական պլանները, որոշելու չափորոշիչի պահանջներին հասնելու կրթական ուղիները, ինչպես նաև գնահատման մեթոդաբանությունը և անգամ սանդղակը, ես չեմ կարող բացառել, որ կլինեն ուսումնական հաստատություններ, որոնք կորոշեն,օրինակ, Հայ եկեղեցուպատմության կամ որևէ այլ առարկային առնչվող ուսումնական նյութի դասավանդումը կազմակերպել առանձնացման այս կամ այն ձևաչափերով։

Այս չափորոշիչի երկրորդ կարևոր առանձնահատկությունը նրա կառուցումն է ըստ կրթական վերջնարդյունքի, մի ամբողջ հատված նկարագրում է վերջնարդյունքները, որոնք ցույց են տալիս, թե շրջանավարտը այս կամ այն փուլի ավարտին ինչպիսի կարողություններ, գիտելիք և հմտություններ պետք է ձևավորած լինի։ Սա է ի վերջո այն, ինչ պետք է հետաքրքրի հանրությանը, իսկ թե ինչպես պետք է հասնել այդ կրթական վերջնարդյունքներին, ինչպիսի մանկավարժական տեխնոլոգիաներիկիրառմամբ, մասնագիտական հարցեր են, որոնց հիմնական նպատակը կամ արդյունավետությունը գնահատվում է այն բանով, թե որքանով է դա հանգեցրել  նշված վերջնարդյունքի, կարողունակության ձևավորմանը։ Այսինքն՝ ներսում դու ազատ ես, դա քո մասնագիտական կարողությունների, պատրաստվածության և մի շարք այլ հանգամանքների խնդիրն է։ Նշաձող է դրվում, նպատակ է դրվում, վերջնարդյունք է դնում պետությունը, թե ինչի պետք է հասնել և հետո, ըստ դրա, իրականացնում է գնահատումը։

-ՀԷՊ առանձին առարկայական ծրագիր լինելո՞ւ է, թե՞ ոչ։

-Նույն հաջողությամբ դուք կարող եք հարցը տալ աշխարհագրության, մշակույթի և այլ՝ հայրենագիտությունը կազմող բովանդակային բաղադրիչների վերաբերյալ։ Այս բաղադրիչները ներկայացվում են չափորոշիչում, ուղղությունը տրված է։ Նույնիսկ այդ պարագայում դպրոցներն էլ են իրավասու իրենց առարկայացանկը որոշելու։ Չէ՞ որ այստեղ մենք ունենք պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ, անհատական բաղադրիչ։ Հիմա խոսում ենք չափորոշիչի, բովանդակության մասին, հաջորդ փուլը այդ բովանդակության մանրամասնումն է արդեն ըստ բնագավառների և առանձին առարկաների, այս փուլն է արդեն մոտենում ավարտին։

-Կարո՞ղ է դպրոցը որոշել, որ 7-12-րդ դասարաններում Հայ եկեղեցու պատմությունն առանձին առարկայով կդասավանդվի

-Ուսումնական հաստատությւոնը իր ուսումնական պլանը կազմելիս պետք է համաձայնեցնի այն չափորոշիչի պահանջներին։Ուղիղ գրված է՝ 5-6րդ դասարաններում ներկայացվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները՝ մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով։ Ներքին տրոհումը, բնականաբար,տրված է ուսումնական հաստատությանը։ Դա առնվազն նշանակում է, որ ուսումնական հաստատությունը չի կարող 6-րդ դասարանում, օրինակ, աշխարհագրությունըկամ հայոց պատմությունը առանձին առարկայով ներկայացնի, 7-12-րդ դասարաններում նա այդ իրավունքն ունի։

-Այսինքն՝ նաև Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված նման իրավունք ունի, ճի՞շտ է։

-Իսկ ինչո՞ւ չպետք է ունենա, դա ինչո՞վ է, իբրև ուսումնական այդ բնագավառի բովանդակային մաս, տարբերվում  աշխարհագրությունից կամ մշակույթից։

-Շատերը Հայ եկեղեցու պատմություն առարկայի տակ հասկանում են քրիստոնեական, կրոնական կրթություն։ Ի՞նչ եք կարծում, երեխան պե՞տք է նման կրթություն ստանա դպրոցում, թե  յուրաքանչյուր ընտանիք ինքը պետք է որոշի իր երեխայի համար։

-Եկեղեցին անջատ է պետությունից,  կրոնական և դավանական հարցերը դպրոցից դուրս են։ Բնականաբար, կրոնների մասին աշակերտները պետք է պատկերացում ունենան, ինչպես նաև տարբեր այլ մշակույթների, բայց բնական է նաև, որ հայ եկեղեցու պատմությունը կարևոր մաս է հայոց պատմության, դրանք պիտի տարբերել։

-Մտահոգություններ կան, որ այս փոփոխությունների շրջանակում Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչները կկորցնեն իրենց աշխատանքը։

-Հասկանում եմ այդ մտահոգությունները, դրանք բարեփոխումների ընթացքում շատ դեպքերում առաջացող անխուսափելի խնդիրներ են, բայց այդ ուսուցիչներն ի վերջո պատմաբաններ են,  պատմության ուսուցիչ են։ Համոզված եմ, որ որակյալ մասնագետը երբեք դուրս չի մնա և իր արժանի մասնագիտականտեղը կունենա նորացվող համակարգում։

Անժելա Պողոսյան