Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն COVID-19-ով է վարակվել․ BBC

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

65-ամյա նախագահն այսօր էր COVID-19-ն ախտորոշող թեստավորում անցել՝ այն բանից հետո, երբ բարձր ջերմություն և հազ էր ունեցել։ 1․6 միլիոնից ավելի վարակման դեպք գրանցած Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում հաճախ աչքի էր ընկնում համավարակի նկատամամբ ունեցած անլուրջ վերաբերմունքով։

Բոլսոնարուն կորոնավիրուսը «թեթև գրիպ» էր անվանում, ինչպես նաև խորհուրդ տալիս դրա դեմ պայքարում հիդրօքսիքլորոքին օգտագործել։ Ապրիլին նա ասում էր․ «Եթե վարակվեմ, ոչինչ չեմ զգա, քանի որ դա թեթև մրսածության պես մի բան կլինի»։

Չնայած նրան, որ վերջին շրջանում Բրազիլիայում կորոնավիրուսի դեպքերը ռեկորդային արագ էին զարգանում, Բոլսոնարուն կոչ էր անում խիստ սահմանափակումների չգնալ՝ նշելով, որ այդպիսով կվնասեն երկրի տնտեսությունը։

Հավելենք, որ worldometers.info վիճակագրական կայքի տվյալներով՝ Բրազիլիայում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 65․631 մարդ։

Նելլի Մելքոնյան