ՄԻԵԴ-ից հերթական ապտակն է գալու Հրայր Թովմասյանին և ՍԴ 3 անդամներին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ

-Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի նիստն այսօր չկայացավ՝ քվորում չապահովվեց։ Արձակուրդում են Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը, 3 անդամ էլ հեռացված են, Վահե Գրիգորյանն էլ չի կարող այս գործով մասնակից լինել։ Այս հարցի քննությունը դեռ ինչքա՞ն կարող է ձգվել։

-Այդ դիմումները ներկայացրել են դատավոր Դավիթ Գրիգորյանն ու Քոչարյանը, և այդ դիմումները պետք է քննվեն, բայց արդեն հասկանալի է, որ նախկին կազմը չի կարող դա քննել, և որպեսզի այդ գործով քննության անհնարինություն չառաջանա, պետք է դատարանակազմության համար պատասխանատու սահմանադրական երեք մարմինները օր առաջ ձեռնամուխ լինեն երեք դատավորների առաջադրման և ընտրության գործին։ Այս առնչությամբ պետք է հատկապես շեշտել նախագահի դերակատարումը և պետք է նշել, որ այս պատմական փուլում նա իրոք պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, և ինքն էլ կատարի հենց առաջին առաջադրումը։ Քանի որ ժամանակն իրոք սուղ է՝ և այս գործընթացները պահանջում են հասարակական և իրավական շրջանակների հետ լուրջ խորհրդակցություններ, որովհետև շատ մասնագետներ նշեցին, և ես համամիտ եմ, որ ճիշտ է՝ ճգնաժամի լուծմանն ուղղված կարևոր քայլը՝ երեք անդամների լիազորությունների դադարեցումն արված է արդեն, բայց դատարանի կազմավորումը շատ ավելի բարդ մարտահրավեր է ներկայացնում։

-«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր կոչ արեցին նախագահ Արմեն Սարգսյանին՝ սկսել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու պրոցեսը։ Դուք որևէ մտավախություն ունե՞ք, որ նոր կազմի ընտրությունը կտապալվի։

-Ի պատիվ նախագահի, պետք է ասել, որ նա չի տրվում ճնշումներին, այո, ես դրանք ճնշումներ եմ գնահատում ամենաանվայելուչ և անպարկեշտ եզրերով։ Մյուս կողմից հասկանում եմ, որ նա փորձում է ավելի քաղաքականապես չեզոք դիրքում իրեն դիրքավորել։ Միաժամանակ՝ ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածով հանրապետության նախագահը ունի Սահմանադրությունը պաշտպանելու առաքելություն, իսկ սահմանադրական փոփոխություններն արդեն իսկ ընդունված են և ուժի մեջ են մտած, և ըստ այդ փոփոխությունների՝ հենց նա էլ պետք է կատարի այդ առաջադրումները՝ որպես դատարանակազմական մարմինններից մեկը՝ կառավարությունից և դատավորների ընդհանուր ժողովից հետո։ Նախագահի ներկայացրած թեկնածուն պետք է լինի ամբասիր կեսնսագրություն ունեցող մեկը, որը մշտապես պետական շահը վեր է դասել։ Ես չեմ տեսնում պատճառ, որ նախագահի կողմից առաջադրումը վտանգի տակ լինի։

-Հրայր Թովմասյանը, որ ամաչել է ԱԺ-ում իրենց հեռացման հարցով սահմանադրական փոփոխություններով նիստին հետևելիս, թեև զրկվել է նախագահի պաշտոնից, բայց կմնա ՍԴ-ում։ Ի՞նչ է նշանակում Թովմասյանի՝ ՍԴ-ում մնալը, հատկապես, երբ նրա՝ կեղծիքով ընտրվելու վերաբերյալ քրեական գործ կար։

-Եթե Հրայր Թովմասյանը շարունակի պաշտոնավարել, հատկապես վերջին որոշ հանգամանքների և լույսի ներքո, ես դա կգնահատեմ որպես անարժանապատիվ կեցվածք։ Մյուս կողմից, Սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանը լինելու է ընդամենը մեկը հինգ դատավորներից և ՍԴ-ի արդեն նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդականներից մեկի բառերով ասած՝ այնտեղ ձևավորված կայուն մեծամասնությունն արդեն գոյություն չունի և երբ նոր դատավորներ կընտրվեն, այդ կազմի մեծամասնությունը չի լինի։ Այդ պարագայում, եթե Հրայր Թովմասյանը մնալու է, թող իր մասնագիտական կարողությունները ի սպաս դնի մեր պետությանը, մեր սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ ինչքանով ունի դրանք, արդեն ճիշտն ասած կասկածելի է ՄԻԵԴ-ից ստացած խորհրդատվական կարծիքի և վերջին որոշ դրվագների լույսի ներքո։ Չնայած, անձամբ ես կհամարեի, որ ավելի արժանապատիվ կեցվածք կլիներ բոլոր ձախողումներից հետո հրաժարական ներկայացնելը և գնալը։

-ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանը, դատարանից հեռացված ՍԴ 3 անդամները դիմել են ՄԻԵԴ՝ համարելով, որ խախտվել են իրենց իրավունքները։ Կառավարությանը գանգատի վերաբերյալ հարցեր են ուղղվել և արդեն պատասխանել են։ ՄԻԵԴ-ի արձագանքը արա՞գ էր, թե՞ նորմալ ընթացակարգով։

-Ուզում եմ այստեղ մի հստակեցում անել, որ դա բխում էր լրատվամիջոցի շարադրանքից, տերմինները սխալ էին օգտագործել, բայց կարելի էր կռահել՝ դիմել են ՄԻԵԴ՝ չորս անդամները միջանկյալ միջոցի կիրառման դիմումով և, ըստ երույթին, այնտեղ ակնկալվում է, որ դատարանը միջանկյալ միջոց կկիրառի և այդ միջոցի շրջանակներում կվերանշանակվեն իրենց պաշտոններում։ Սա իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող դիմում է, և միջանկյալ միջոց կիրառելու ՄԻԵԴ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ միջոցը կիրառվում է, երբ առկա է անդառնալի վնասի ռիսկ։ Այս պարագայում ՄԻԵԴ-ը չի կարող միջամտել սուվերեն պետության կողմից հետհեղափոխական պրոցեսներին, հատկապես, երբ առկա է եղել միջազգային գնահատական՝ կոռումպացված դատական համակարգի մասին, երբ առկա է եղել քաղհասարակության պահանջը դատական համակարգն ու ՍԴ-ն բարեփոխելու։ Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմը, որի համակարգողն եմ ես, անցած երկու տարում երկու հայտարարություն է արել։ Լեգիտիմ պառլամենտը կատարել է սահմանադրական փոփոխություններ, միջանկյալ միջոցի կիրառումը կնշանակի ուղիղ միջամտություն մեր պետության ինքնիշխանությանը։ Ես չեմ պատկերացնում՝ ՄԻԵԴ-ում կգտնվի գեթ մեկ դատավոր, որը կբավարարի նման միջնորդությունը։ Սա հերթական ապտակն է լինելու Հրայր Թովմասյանին ու ՍԴ երեք անդամներին։

-Անդառնալի վնաս չի՞ կարող համարվել այն, որ փաստորեն Հրայր Թովմասյանը զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ ՍԴ երեք անդամները ընդմիշտ հեռացվում են պաշտոններից՝ աշխատանք են կորցրել։

-Անդառնալի վնաս կլիներ պետությանը, եթե ՍԴ-ն շարունակեր գործել այն կազմով, ինչ գործում էր 2018 թվականի մարտից ի վեր։ Սա անդառնալի վնաս կլիներ, և որևէ դատավոր այս փուլում չի կարող այլ կերպ գնահատել և միջամտել լեգիտիմ ԱԺ-ի կատարած փոփոխություններին և փոխել սահմանադրական փոփոխությունների ընթացքը՝ հաշվի առնելով այդ չորսի նեղ անձնական շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան