Այս դատարանը հանցագործների որջ է․ հանցագործություններ են պարտակվել․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը ես կողմ եմ քվեարկել, և ես ուղղակի կափսոսեի իմ քվեն, եթե Վահե Գրիգորյանը այս մեկ տարվա ընթացքում մասնակցեր ՍԴ-ի նիստերին։ Իր մասնակցությամբ նա ավելորդ լեգիտիմություն կհաղորդեր այս դատարանին, իսկ այս դատարանը հանցագործների որջ է, որը մինչև հիմա հանցագործություններ է պարտակել։ Եվ այն օրը, երբ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում, նրանք պատասխան քայլով Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացրին»,- Բաղրամյան 26-ի առաջ հայտարարեց «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը ղեկավարող պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա և համախոհներն այսօր նախագահական նստավայրի առաջ ուղերձով դիմեցին ՀՀ նախագահին՝ սկսելու ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրման գործընթացը։ Բաբաջանյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը խցանված է նախագահի կողմից, և թեկնածուի առաջադրման ձգձգումը կամ պասիվ դիրքավորումը կարող է առաջացնել ոչ դրական տրամադրություններ։

«Վստահաբար, կարող եմ ասել, որ նախագահը նոր Հայաստանի առջև ծառացած օրակարգերի պաշտպանն է և պետք է, որ նա նախաձեռնողականությամբ հաստատի այդ համոզումը։ Որևէ բան չի խանգարում, որ նա, չսպասելով 21-օրյա ժամկետի լրանալուն, երբ ԱԺ նախագահը կստորագրի օրենսդրական փաթեթը, նախաձեռնի ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրման գործընթաց»,- հայտարարեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: