Հինգերորդ շարասյունը դավաճանական կոնգլոմերատ է՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ․ Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Վարուժան Ավետիսյանի հետ

-«Սասնա Ծռերը» այլ ուժերի հետ ձևավորել են նոր քաղաքական միավոր՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ», իշխանությունից պահանջում եք ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որ անցյալին տրվի իրավաքաղաքական գնահատական, իրականացվի անցումային արդարադատություն, լյուստրացիա, նոր Սահմանադրություն, ընտրական և կուսակցությունների մասին նոր օրենքներ։ Ի՞նչ միջոցներով եք պատրաստվում իշխանությանը կատարել տալ այս պահանջները։

-Բնականաբար, ծրագրից զատ մենք նաև ճանապարհ ենք փնտրել, թե դա ինչպես է հնարավոր իրականացնել։ Այս փուլում մենք ընտրել ենք ճանապարհ, որը պետք է ճնշում գործադրել առկա կառավարող ուժի վրա, որպեսզի նա ստանձնի այս ծրագիրն իրականացնելու պատասխանատվությունը և համախմբելով առողջ ուժերին և գործիչներին, ստեղծի անցումային հակաճգնաժամային կառավարություն և այս ծրագիրն իրականացնի։ Չենք բացառում, որ ապագայում այլ մոտեցում որդեգրվի, բայց այս պահին սա է։ Դրանից է բխում այն մոտեցումը, որ ի տարբերություն 5-րդ շարասյան մաս կազմող ուժերի և գործիչների, որոնց հետ մենք հակառակ ճամբարում ենք՝ որքան էլ մեզ նույն ճամբարում տեսնելու ցանկություն ունեն գործող իշխանությունների շատ ներկայացուցիչներ, մենք, բնականաբար, լրիվ հակառակ կողմում ենք։

-Այն, որ ԲՀԿ-ի դեմ քրեական գործ կա ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, արդյոք չի՞ տեղավորվում իրավաքաղաքական գնահատական տալու տրամաբանության մեջ, թե՞ դա բավարար չէ։

-«Բարգավաճ Հայաստան» կոչվող կազմակերպությունը հանցավոր կազմակերպությունների շարքին է պատկանում, որ ռեժիմի մաս են կազմել, զավթել են պետությունը։ Այն, ինչ այսօր է իրականացվում՝ կիսատ-պռատ, այն էլ միայն այդ խմբավորման նկատմամբ, շատ մասնակի, լուրջ արդյունքի չի բերելու և ծառայելու է ներիշխանական նպատակներին, և ոչ՝ պետությունը այս ճգնաժամից հանելու իրական նպատակին, չի ծառայելու ազգային օրակարգի իրական խնդիրները լուծելուն։

-Գաղտնիք չէ՝ «Սասնա ծռերը» Հայաստանի ինքնիշխանության գաղափարն են պաշտպանում և քննադատում Ռուսաստանին գաղութատիրական նկրտումների մեջ։ Ի՞նչ է նշանակում այն, որ, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե հակապետական ուժերը արհեստականորեն հակառուսական տրամադրություններ են սրում, և ինքը ամեն ինչ կանի՝ դա կանխելու համար։

-Պատասխանն ակնհայտ է՝ որևէ անձ, կազմակերպություն, շրջանակ, եթե իր երկրի ներքին հարցերը լուծելու նպատակով օտար ուժի է դիմում, ապա, բնականաբար, դա ոչ այլ ինչ է, քան ազգային դավաճանություն։ Հիշենք նաև միջազգային իրավունքը, որն արգելում է որևէ այլ երկրի հարցերին միջամտությունը։ Երևույթը այդպիսին է, և Ծառուկյանը մենակ չէ։ Մենք տեսնում ենք՝ ամբողջ 5-րդ շարասյունը դրանով է զբաղված, և դա դավաճանական մի կոնգլոմերատ է՝ Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ՝ անկախ նրանից, թե այսօրվա իշխանությունների վերաբերյալ ինչ վերաբերմունք ունեն։ Նրանք հանցավոր համագործակցություն են և իրավունք չունեն քաղաքական դաշտում լինելու։ Նրանց տեղը Նյուրենբերգյան նստարանն է։ Այստեղ արդեն գալիս է իշխանության մեղքը և հանցավոր անգործությունը պետության ճակատագրի, ազգային անվտանգության և պետական շահերի նկատմամբ, որը քաղաքական իմաստով պակաս ծանր չէ, քան նրանց ծանր հանցանքը։

-Ծառուկյանը, Վանեցյանը, ՀՅԴ-ն այս իշխանության  հեռացման շուրջ են համախմբվել։ Տեսել ենք, որ նրանք Ռուսաստանին ռևերանսներ են արել, գովերգել հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ Ձեզ՝ իշխանափոխության ծրագիրը զուգահեռվո՞ւմ է Ռուսաստանի ծրագրերի հետ Հայաստանում։

-Նկատի ունենանք, որ Խորհրդային միության լուծարումից հետո ԿԳԲ կոչվող համակարգը անմիջապես քայլեր է ձեռնարկել նախկին հանրապետություններում իր մարդկանց իշխանության բերելու և հնարավորինս ամուր պորտալարերով այդ հանրապետությունները արդեն կիսագաղութային ձևաչափով իրեն կապած պահելու նպատակով, նաև՝ Հայաստանը։ Դա է նաև պատճառը, որ Արցախի միացման մոտեցումը հանկարծ փոխվեց Արցախի կեղծ անկախությամբ։ Հայաստանի նկատմամբ վերջնական կլանման ռազմավարություն է մշակվել, որն սկսել է կյանքի կոչվել 2000-ականների սկզբից։ Այն վերջնական փուլ մտավ ԵՏՄ-ի ձևավորմամբ, մեզ վրա ցավոտ անդրադարձավ Ապրիլյան պատերազմի ծանր հարվածով, և հիմա էլ շարունակվում է Արցախի օտարացումն ու աբխազացումը, այն որպես մանրադրամ Ադրբեջանին տալով՝ այդ երկիրը իր ազդեցության տակ քաշելու նպատակով։

Այս պատմության ավարտական փուլի մեջ ենք մտած։ Այսօր քաոս է ստեղծվում, քաոսի ավատական փուլ ենք թևակոխում։ Նրանք շատ կուզեին ուղիղ ռևանշ լիներ, ռևանշիստական, արմատական գործողություններով այդ պլանը  իրականություն դարձնեին, Հայաստանը նահանգի վերածեին, Արցախն էլ մանրադրամի վերածած տային Ադրբեջանին։ Բայց, տեսնելով, որ այդ սցենարը չի հաջողվում, գնացին քաոսի տարբերակի, մի քանի օրում տեսնում ենք մոլերում ռումբերի տեղադրված լինելու մասին կեղծ լուրեր, չտա Աստված՝ վաղը այդ լուրերից մեկը ճիշտ լինել։ Բազմաթիվ են հանգամանքները, որ մեզ քաոսային վիճակի են բերում։ Իսկ հատկապես հաշվի առնելով գործող իշխանությունների ապիկարությունն ու անկարողությունը, հնարավոր է ստեղծել մի վիճակ, որ ըստ իրենց՝ հնարավոր է պղտոր ջրում ձուկ բռնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան