ԱՄՆ դեմոկրատները փոխել են նախընտրական ծրագրերը

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը ստիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը փոխել նախընտրական ծրագրերը: Կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հանրությանը ներկայացնելու միջոցառումների փոխարեն նրանք վիրտուալ համագումար կանցկացնեն. գրում է amerikayidzayn.com-ը:

Բրուքինգի ինստիտուտի մասնագետ Էլեյն Կամարքն ասում է. «Մենք այդ վիրուսի մասին շատ բան չգիտենք, բայց այն, ինչ մենք իմացել ենք, այն է, որ վիրուսը փոխանցվում է փակ տարածություններում: Դա նշանակում է, որ գուցե չպետք է ունենանք ավանդական համաժողով»:

Հազարավոր պատվիրակությունների ասվել է, որ չուղևորվեն դեպի Վիսկոնսին նահանգի Միլվոքի քաղաք, որտեղ պետք է տեղի ունենար համագումարը: Դեմոկրատական կուսակցության ղեկավարները կլինեն այնտեղ՝ վարելու վիրտուալ հանդիպումը: Քաղաքի արհեստավարժ բասկետբոլի մարզադաշտի փոխարեն կօգտագործվի ավելի փոքր կենտրոն: Իսկ 20 հազար հանդիսատեսին կփոխարինի հեռուստատեսությունը:

Դեմոկրատների փոխանցմամբ՝ նախատեսում են Միլվոքիից 4-օրյա ուղիղ հեռարձակումներ իրականացնել, ներկայացնել Բայդենի ելույթը, որպես նախագահի թեկնածու:

«Ջորջ Վաշինգտոն» համալսարանի քաղաքական կառավարման մասնագետ Լարա Բրաունն ասում է. «Կարծում եմ, որ այսպես ծրագրելու դեմոկրատների որոշումն ավելի լավ կծառայի նրանց: Նրանք ժամանակ ունեն դիտարկելու համար նորարարական տեխնոլոգիաները: Նրանք ունեն ազատություն և լայն շրջանակ՝ ջանք ու եռանդ ներդնելու, որպեսզի իրականացնեն լավագույն վիրտուալ համագումարը»:

Ապրիլի սկզբին դեմոկրատները հետաձգեցին իրենց համագումարը, որը նախատեսված էր հուլիսի սկզբին՝ նշանակելով օգոստոսի 17-ին` Հանրապետականների համագումարից մեկ շաբաթ առաջ:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, մինչդեռ, բազմամարդ համագումարներին կուսակցությունների համար ամենակարևորը, թեկնածուներին ներկայացնելիս, բազմության ծափահարություններն ու սատարող վանկարկումներն են:

Երբ Հյուսիսային Քարոլինայի նահանգապետը համագումարի մասնակիցներից պահանջեց դիմակներ դնել, հանրապետականները որոշեցին նախագահ Թրամփի առաջադրումն ու մեկնարկի խոսքը կազմակերպել Ֆլորիդայում, որտեղ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են: