Էկոնոմիկայի նախարարը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքի գնահատման առաքելությունը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Համաշխարհային բանկի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ծրագրի իրականացնող մարմնի միջև։

«Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած և մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Առաքելության ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Հարավային Կովկասում ծրագրերի ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի և Ծրագրի ղեկավար Թավաձվա Դուբեի հետ ամփոփել են ծրագրի առաքելության արդյունքերը։

Նախարար Խաչատրյանը կարևորել է ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը և քննարկել ծրագրի վերակառուցման գործընթացներին ու ֆինանսական բաղադրիչների փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը վստահեցրել է, որ ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։

Աբդուլազիզ Ֆաղին կարևորել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ծրագրի հաջող իրականացումը ոլորտի սահուն վերականգման տեսանկյունից:

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին ՀԲ գործընկերների հետ զրույցի ընթացքում նշել է հետևյալը․ «Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները և ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու և նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլև հատուկ կարևորություն են ստանալու։ Լավ ենթակառուցվածքները որակյալ ծառայություն ապահովելու համար են՝ ոլորտից ստացված տնտեսական օգուտները մասնակիցների միջև հավասարապես բաշխելու, նրանց բարեկեցությունն ապահովելու համար»։

Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն արձանագրել է ծրագրի ընթացքի դրական դինամիկան և կարևորել, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական և  շինարարական աշխատանքները կանգ չեն առել։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում և Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։

2020-2021 թվականներին իրականացման են նախապատրաստվում հետևյալ ենթածրագրերն ու բաղադրիչները

  • Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում
  • Գյումրու պատմական փողոցների և բարեկամության այգու բարեկարգում
  • Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգում
  • Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
  • Գառնու տաճարի հարակից տարածքի և փողոցների բարեկարգում
  • Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցում
  • «Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
  • Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում
  • Արենի հանգույցի վերականգնում
  • «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում

 

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն, իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում: