Թույլ չենք տա «տղա բերել» Հայաստանի վրա․ Ստեփան Գրիգորյանը՝ ներքաղաքական կյանքին ՌԴ-ի հնարավոր միջամտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց, արդեն հայտնի են նաև արդյունքները։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրողների 77.92%-ը կողմ է արտահայտվել փոփոխություններին։ Նման բարձր ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում։

– Սպասելի էր բարձր ցուցանիշը։ Միգուցե այդքան բարձր չէ, բայց 60-65 տոկոս կանխատեսվում էր։ Առաջինը՝ Վլադիմիր Պուտինը շատ էֆեկտիվ օգտագործում է վարչական ռեսուրսը՝ ոչ պրիմիտիվ, նուրբ, բացի այդ՝ Ռուսաստանում ընտրական համակարգը քանդված է։ Գիտեք, որ այս ընտրություններն անցկացվում էին մեկ շաբաթ, հուլիսի 1-ն ամփոփիչ օրն էր։ Երկրորդ՝ էլեկտրոնային քվեարկություն թույլատրվեց Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում․․․ Դա նշանակում է անվերահսկելի պրոցես։ Եվ երրորդ, ամենակարևորը, թույլատրեցին շրջիկ քվեատուփերը, և հանձնաժողովի անդամները շրջիկ տուփով նույնիսկ փողոցում բռնում էին մարդկանց ու քվեարկում։ Ռուսաստանում վերջնականորեն քանդվեց, «ապամոնտաժվեց» ընտրական համակարգը, ՌԴ-ն գնում է դեպի տոտալիտար համակարգ։ Մինչ այս, Ռուսաստանն ավտորիտար էր, ասում էինք՝ գնում է դեպի կոշտ ավտորիտարիզմ։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ այլևս ընտրություններ չեն լինի, ընտրության միջոցով չեն կարողանա փոխել իշխանություններին և, ամենակարևորը, Վլադիմիր Պուտինն իրավունք է ստանում ընտրվել նվազագույնը ևս երկու անգամ՝ մինչև 2036 թվականը, և մինչև այդ ժամանակը ՌԴ-ում չեն լինի ընտրություններ։ Սահմանադրական այս փոփոխությունների գլխավոր արդյունքն այն է, որ Պուտինը հավերժ մնում է ՌԴ նախագահ։

– Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ իրենց չեն հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնել սահմանադրական հանրաքվեին, ըստ այդմ՝ չեն մեկնաբանելու քվեարկության ընթացքն ու արդյունքները։ Ինչո՞ւ ռուսական քաղաքական էլիտան չի ցանկացել եվրոպացի դիտորդների ներգրավել այս պրոցեսում։

– Ռուսաստանը վաղուց հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ՝ ոչ միայն ընտրությունների, այլև այլ հարցերում։ Ավելին ասեմ, այս սահմանադրական փոփոխություններում մի կետ կա, որին ուշադրություն ոչ ոք դարձնում։ Այդ կետի համաձայն՝ ՌԴ-ի Սահմանադրական դատարանին տրվում է իրավունք՝ մեկնաբանել Ռուսաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը։ Այսինքն՝ առաջին անգամ ՌԴ ՍԴ-ն իրավունք ստացավ՝ միջազգային պայմանագրերը ստորադասել ներքին օրենքներին։ Դա ժողովրդավարությունից կոպիտ շեղում է։ Ուզում եմ ասել՝ ինչ իմաստ ունի միջազգային կառույցների ներկայացուցիչների, եթե դու իրենց ասում ես՝ ձեր կարծիքը մեզ համար ոչ մի բան է։

– Այդ դեպքում ինչպիսի՞ ռազմավարական դաշնակից ձեռք բերեց Հայաստանը՝ ի դեմս նոր Սահմանադրությամբ առաջնորդվող Ռուսաստանի, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ի հետ մի շարք ինտեգրացիոն միավորումների կազմում ենք։

– Այո՛, մենք ՌԴ-ի հետ ԵՏՄ-ի անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք․․․ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ ստորագրված բոլոր պայմանագրերը, որտեղ և՛ մենք, և՛ Ռուսաստանը ստանձնել ենք պարտավորություն, առ ոչինչ է Ռուսաստանի համար։ Այսինքն՝ ՌԴ-ն ինչ կարող է ասել․ Հայաստա՛ն, մենք ձեզ հետ գազի պայմանագիր ենք ստորագրել, այն մասով, որը ձեր պարտավորությունն է, դա աշխատում է, մեր մասով պարտավորությունը չի աշխատում։ Ա՛յ դա է ասում իրենց Սահմանադրությունը։ Ես հուսով եմ, որ մեր ղեկավարությունը դա հասկանում է։ Նույնը՝ ՀԱՊԿ-ի շրջանակում։ Ուրեմն՝ մեր մասնակցությունն այդ կառույցներում առկախված, անհասկանալի վիճակում է։

– Պարո՛ն Գրիգորյան, աղմուկ է բարձրացել՝ ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունների թեմային անդրադարձող Հայաստանի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կարծիքը մեջբերելու կապակցությամբ։ Նույնիսկ ռուսական շրջանակներից են, այսպես ասենք, «տարակուսանք» հայտնում, որ հայատյաց գործչին հայկական Հանրայինով ցուցադրում են։ Այս ամբողջ իրավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ես Հանրային հեռուստատեսությունը միշտ քննադատում եմ, առաջին անգամ գովում եմ։ Ճիշտ արեցին։ Երբ Ռուսաստանում ուզում են Նիկոլ Փաշինյանին նեղել, իրենց գլխավոր հեռուստաալիքներով նրա դեմ ուղղված, նրան քննադատող հաղորդումներ են կազմակերպում՝ բավականին միակողմանի ինֆորմացիա տալով։ Դա էլ Ռուսաստանի պայքարն է մեր իշխանության դեմ, որն ուզում է Հայաստանի ինքնիշխանությունն ուժեղացնել։ Մենք էլ պետք է պայքարենք իրենց դեմ, թույլ կողմերը ցույց տանք։

– Անդրադառնանք նաև մեր Սահմանադրության փոփոխություններին։ Նախատեսվող հանրաքվեն օրենքով չեղարկվեց, միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով իշխանությունները հասան երկրի բարձրագույն դատարանում իրենց ցանկալի փոփոխություններին։ Ձեր կարծիքով՝ այս փոփոխությամբ ՍԴ-ի հարցը վերջնակապես լուծվե՞ց, որովհետև ընդդիմադիր թևն էլ ասում է՝ ճգնաժամը հենց ա՛յս փոփոխություններով սկսվեց։

– Նախ՝ ուզում եմ ասել՝ ողջունում եմ «Իմ քայլի» պատգամավորներին, որ համարձակվեցին այդ հարցը, ի վերջո, լուծել։ Մինչև հանրաքվեն էլ ես ասում էի՝ իրենք լեգիտիմ են, կարող են այդ հարցը լուծել, ինչո՞ւ են հարցը հանրաքվեի դնում։ Բայց իրենք գնացին ծանր ճանապարհով, ողջունում եմ, որ հիմա ճիշտ ճանապարհով լուծեցին։ Պարզ է, որ դա վերջնական չի, պետք է նոր Սահմանադրություն ընդունվի, նոր խաղի կանոններով ձևավորվի նոր Սահմանադրական դատարան և այլն, բայց սա միջանկյալ կարևոր լուծում էր։ Դուք ասում եք՝ ընդդիմություն, դա 5-րդ շարասյուն է, նախկինների բեկորները, որոնք քննադատում են՝ սահմանադրական կարգը տապալվեց, կորանք այս երկրագնդից․․․ իսկ ո՞ր սահմանադրական կարգի մասին է խոսքը։ Իրենք այն Սահմանադրության մասին են ասում, որը կեղծվե՞ց 2015 թվականին։ Այն ժամանակ թող գոռային, որ լցոնման պրոցեսով, կեղծիքներով անցավ հանրաքվեն։

– Մի քանի քաղաքական ուժեր այս իշխանությունների գործողությունների դեմ են բողոքում, և նրանց թիկունքում ռուսական հետք են տեսնում։ Իրադարձությունների ինչպիսի՞ զարգացում եք սպասում՝ հաշվի առնելով, որ, Ձեր բնորոշմամբ, Ռուսաստանն անցնում է տոտալիտարիզմի։ Որքանո՞վ կարող է ՌԴ-ն մեր ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ։

– Կարող է ազդեցություն ունենալ։ Ինչպես ասացի՝ Ռուսաստանը կամաց-կամաց կոշտ ավտորիտարիզմից տեղափոխվում է դեպի տոտալիտարիզմ։ Տոտալիտար համակարգի ժամանակ իրենք ոչ ոքի չեն լսելու, ոչ էլ հակվածություն կունենան մերոնց հետ խոսելու, այդ թվում՝ իշխանությունների, և կփորձեն ավելի կոշտ ձևերով հարցերը լուծել։ Գիտեք՝ «Գազպրոմ»-ն իրենց ձեռքում է, էլցանցերի մի մասն իրենց ձեռքում է, երկաթգիծը․․․ Օրինակ՝ կարող են գազ չտալ և վերջ, ասեն՝ տեխնիկական խափանում է, և ինչ-որ ժամանակ չմատակարարել։ Այսինքն՝ մեզ վրա ազդելու մեխանիզմները կարող են լինել ավելի կոշտ։ Մեր Կառավարությունը մի քանի քայլեր արեց՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար, պետք է արագացնի, քանի որ մեր համակարգը, այնուամենայնիվ, ավելի ժողովրդավարական է լինելու ի վերջո, իսկ իրենցը գնում է դեպի տոտալիտարիզմ, հակասություններն ակնհայտ կլինեն, դժվար կլինի համադրել։ Բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ Հայաստանի հին ուժերը, որոնք 5-րդ շարասյան շարքերը կլրացնեն, պետք է պատասխանատվության մասին մտածեն։ Ես ուզում եմ բոլորին զգուշացնեմ՝ բացառվում է 1920-21 թվականների կրկնությունը։ Պայքարում եք, քննադատում եք, բայց չափավորեք և նայեք, որ ձեր քննադատությունը չհամընկնի Իլհամ Ալիևի քննադատության հետ։ Ու նորից կրկնում եմ՝ թող ԿԳԲ-ի գեներալները և մյուսներն իրենց ուղեղներում մտցնեն, մենք թույլ չենք տա, որ հայ ժողովրդի տարածքներով Ռուսաստանն այստեղ հարց լուծի։ Ում ուզում են՝ քննադատեն, բայց թույլ չենք տա «տղա բերել»։ Մեր ժողովուրդն այդքան գիտակից է և հասկանում է, որ այդ վտանգները կան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան