Ավելի քան 484 մլն դրամ՝ Կոտայքի համայնքներում մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակում ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների եւ կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը եւ հիմնանորոգմանը: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Եղվարդի Արագյուղ բնակավայրի մշակույթի տան եւ բակային տարածքի հիմնանորոգում՝ 149.185.400 դրամ ընդհանուր բյուջեով Վերին Պտղնիի մշակույթի տան կառուցում՝ 67.766.260 դրամ Արզնիի հայ-ասորական մշակույթի տան շենքի վերակառուցում՝ 104.294.240 դրամ Հացավանի մշակույթի կենտրոնի շենքի վերանորոգում՝ 16.370.920 դրամ Պռոշյանի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգում՝ 53. 850.580 դրամ Քանաքեռավանի մշակույթի տան վերանորոգում եւ կահավորում՝ 53.335.250 դրամ Պտղնիի մշակույթի դահլիճի վերանորոգում՝ 7.500.000 դրամ Քաղսիի մշակույթի տան դահլիճի վերանորոգում՝ 21.352.000 դրամ Գեղաշենի մշակույթի տան եւ երաժշտական դպրոցի գազիֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրում՝ 10.641.860 դրամ:

Աննախադեպ թվով եւ բյուջեով՝ շուրջ 6,7 մլրդ ՀՀԴ, 104 սուբվենցիոն ծրագրային հայտերն այլեւս իրողություն են: Ավելի քան 2,7 մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով շուրջ 35 ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի ցանկն արդեն ներկայացրել ենք:

Կոտայքի մարզպետարանն այսօր անդրադարձել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի համայնքներում նախատեսվող ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ կառուցմանը, վերակառուցմանը, ջեռուցմանն ու կահավորմանը: Մարզային իշխանությունների կողմից այս տարի որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարեւորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաեւ մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Այսպիսով, Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվելու է նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք) Առանձին ծրագրերով Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցվելու է մշակույթի տան շենքը, հիմնանորոգվելու է բակային հատվածը, Պռոշյանում շարունակվելու են դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները (այստեղ մշակույթի տուն երկար տարիներ չի գործել), իսկ Արզնիում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվելու է հայ-ասորական մշակույթի տան:

Հիշեցնենք, որ Արզնիում մշակույթի կենտրոն ունենալու նպատակով դեռ 2019 թվականին հայտ էր ներկայացվել կառավարությանը, որն էլ հաստատել էր Արզնիի սուբվենցիոն հայտը, սակայն կապալառուի կողմից կատարված աշխատանքը նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին չհամապատասխանելու հետեւանքով շին.աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել էր:

Հաստատված 5 ծրագրերի շրջանակում Գեղաշենի մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը գազիֆիկացվելու են, տեղադրվելու է լոկալ ջեռուցման համակարգ, Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացվելու են վերանորոգման, կահավորման լայնածավալ աշխատանքներ (Հացավանում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում)։