Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցները. նախարարություն

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել Հայաստանի հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ներկայացնելով սուբսիդավորման պայմանները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում` պարզելու, թե որքանով են հասանելի Հայաստանի տարածքում արդեն առկա սպանդանոցները, որովհետև ծառայությունների հասանելիությունը մշտապես եղել է մեզ համար ամենակարևոր գործոնը, և որոշակի ժամանակահատվածում քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական, խելամիտ սահմաններում: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցից հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:

Նախարարը հավելել է, որ այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 36–ը, սակայն պարզվում է, որ կան  համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում այդ սպանդանոցներին:

«Մեր առաջարկի բովանդակությունը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20% կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավելի, քան 4,8 մլն դրամ, սուբսիդիա ենք հատկացնում», – նշել է նախարարը։

Ընդգծելով, որ ներկա պահին պահանջվում է ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել, նախարարը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղակայվող սպանդանոցները կստանան նախատեսվող պետական աջակցությունը՝ Սյունիքում 3 կետ, Գեղարքունիքում՝ 1, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական կետ և Շիրակում՝ 4 կետ:

«Հույս ունեմ, որ այս աջակցությամբ մենք կարագացնենք այն վայրերում սպանդանոցների հասանելիությունը, որոնք դեռևս բավականաչափ հասանելի ծառայություններ չեն ապահովում», – ամփոփել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը։