Այս համաձայնագրի գինը Հայաստանը վճարել է դեռևս 2013–ի սեպտեմբերի 3–ին. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

– Պարոն Խուրշուդյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գին է մեզանից պահանջել Ռուսաստանը, եթե համաձայնվել է ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրմանը: Կամ գուցե նման խնդիր գոյություն չունի՞:

– Այս համաձայնագրի գինը Հայաստանը վճարել է դեռ 2013թ.–ի սեպտեմբերի 3–ին, երբ դե–ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում 180 աստիճանով միանձնյա փոխեց արտաքին քաղաքական վեկտորը և ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու փոխարեն ստորագրեց ԵԱՏՄ մտնելու համաձայնագիրը:

Այդ չարաբաստիկ օրվա հետևանքով է նաև, որ Հայաստանում չեն նվազում կոռուպցիայի, մոնոպոլիզացիայի ծավալները, տնտեսությունը շարունակում է քայքայվել, չի նվազում արտագաղթը:

Բյուջեում էլ փող չկա՝ անգամ թոշակները վճարելու համար: Եվ ընկած ման են գալիս «կեղծ ստաժեր», որպեսզի մի քանի հազար դրամով նվազեցնեն վճարելիք գումարները: Ուսուցիչներին վճարելու փող չունեն, և կրճատում են հարյուրավոր ուսուցիչների, փակում են դպրոցներ:

Նման պայմաններում, երբ Ռուսաստանն էլ ոչ միայն փող չի տալիս Հայաստանին, այլև բազում խոչընդոտներ է հարուցում իր շուկայում հայկական ապրանքների իրացման համար, Հայաստանի իշխանությունը բռնազավթած խմբավորումը հանգիստ կարող էր առանց նոր գին վճարելու ստանար նրա «դաբրոն»:

Թեև չեմ կարող բացառել, որ ամեն դեպքում ինչ–որ նոր գին Կրեմլին վճարվել է, որի մասին, եթե այդպիսի բան կա, կիմանանք մոտ ապագայում: Օրինակ, 2018–ի ապրիլին, երբ պարզվի, որ Կրեմլը ստանում է Հայաստանում իր համար առավել նախընտրելի վարչապետ:

– Ռուսական իշխանական ներքին մակարդակներում, հատկապես՝ լրատվական դաշտում, համաձայնագրի վերաբերյալ ցավագին արձագանքները չեն դադարում: Դրանք ի՞նչ ենթատեքստ ունեն: Եվ, ընդհանրապես, կարո՞ղ են համաձայնեցված լինել վերին ղեկավարության հետ: Թե նման բան չփնտրենք:

– Եթե նկատի ունեք “Զվեզդա”–ի հաղորդումը, ապա եթե այն Կրեմլից ուղղորդված լիներ, ապա դրա համար պաշտոնական ներողությունը չէր հետևի:

Ընդհանրապես, ռուսաստանյան մերօրյա ղեկավար շրջանակներում բոլոր հարևանների հանդեպ նախանձի, շովինիստական մաղձի աստիճանը այնպիսին է, որ ես կզարմանայի, եթե այս համաձայնագրի կնքման նախաշեմին որևէ այդպիսի ինքնաբուխ արձագանք չլիներ: Անգամ այն դեպքում, որ համաձայնագրի տեքստում, հատկապես դրա տնտեսական բլոկում, այնքան վերապահումներ ու լղոզվածություն կա, որ կարելի կլիներ վերնագիրն այսպես ձևակերպել՝ «ԵՄ և Հայաստանի համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր, բայց միայն այն չափով, որքանով թույլ կտա Ռուսաստանը»:

– Համենայն դեպս, տնտեսական առումով մենք իրենցն ենք՝ ԵՏՄ–ի մեջ ենք: Ինչո՞ւ է այդ խանդը:

– Այո: Եվ՝ ցավոք, որ այդպես է:

– Կարո՞ղ ենք վստահ լինել, որ մեր իշխանություններն անկեղծորեն կցանկանան կյանքի կոչել համաձայնագրի քաղաքական բաժնում ներառված դրույթները:

– Անգամ այս սահմանափակ և կրճատված տեսքով՝ եթե իշխանություններն ամբողջությամբ իրականացնեն համաձայնագրում ներառված բոլոր դրույթները, ապա 5 տարի հետո Հայաստանը կունենա որակապես նոր իշխանություն, և մենք կունենանք նոր Հայաստան:

– Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա՞ որոշ չափով նվազեցնել մեր երկրի վրա եղած ռուսական ազդեցությունը:

– Այո, միանշանակ:

– Ո՞ր պարագայում մեր երկիրը կկարողանա բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել:

– Երբ իշխանությունները լինեն ընտրված ժողովրդի կողմից և հենված լինեն բացառապես ժողովրդի վրա: Այդ դեպքում դա կլինի հզոր իշխանություն, և կունենանք ինքնիշխան պետություն: