Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ նախարարական տեսաժողովին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին տեղի է ունեցել ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցեկ են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

«Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին:

Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին ևս ներառում է սույն նպատակները:

«Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀ-ով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Արևելյան գործընկերության համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է:

«Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում, կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի, տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում: