Այս տարի ընդունելության քննությունները «արտակարգ» են. ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Եվս 1 օր և հանրապետության քննական կենտրոններում կսկսվի բուհական միասնական քննությունների աժիոտաժը։ Հուլիսի 2-ին նախատեսված են օտար լեզուների միասնական քննությունները։

Այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, քննությունների նախապատրաստական աշխատանքներում մեծ տեղ է գրավում հակահամաճարակային կանոնների պահպանման ապահովումը։

Հաջորդիվ՝ հուլիսի 4-ին սպասվում են «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա» առարկաների, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկայի, իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նախորդ տարիներին պահանջված 3-ի փոխարեն, դիմորդներն այս տարի կհանձնեն 1 քննություն։ Այս գաղափարը, կարծես, շատերին է գրավել, դիմորդների թվի աճ է նկատվում։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել շուրջ 15 հազար դիմորդ։

Մեկ քննությամբ բուհ ընդունվելու հնարավորությունը գրավել է նաև մեծահասակներին։ Այս տարի տարիքով համեմատաբար ավելի մեծ դիմորդների աճ է նկատվում․ ամենատարեց դիմորդը 56 տարեկան է։

Դիմորդների նախընտրած մասնագիտությունները նախորդ տարիներից այդքան էլ չեն տարբերվում․ ամենաշատ հայտերը ստացվել են իրավագիտության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, միջազգային հարաբերությունների, բժշկագիտության ֆակուլտետներում։ Դիմորդներին ամենաքիչը հետաքրքրել են քիմիական ուղղության մասնագիտությունները՝ բացառությամբ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև ֆիզիկային առնչվող մասնագիտությունները, կրոնագիտությունը։

Անահիտ Խաչատրյանն այս տարվա դիմորդներից է․ պատրաստվում է ընդունվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին։ Քննություններին վաղուց է պատրաստվում․ նրա համար, սակայն, 1 քննությամբ բուհ ընդունվելն անսպասելի էր և մտահոգիչ: Հայոց պատմություն առարկայի քննությանը մնացել է մի քանի օր․ նախորդող օրերը բազմազբաղ ու լարված են անցնում։ Հեռավար պարապմունքներն էլ ավելի են բարդացնում պատրաստվելու ընթացքը։

Այս տարի, համավարակով պայմանավորված, ավելացել է քննական կենտրոնների թիվը: Նախորդ տարվա 30 քննական կենտրոնի փոխարեն՝ այս տարի կգործի 47-ը․ 17-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: Այդ օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը:

Դիմորդներն արդեն տեղեկացվել են, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր դիմելով դիմորդներին և նրանց ծնողներին, խնդրեց խուսափել քննական կենտրոնների մոտ կուտակումներից։ Գնահատման և թեստավորման կենտրոնից էլ վստահեցնում են՝ քննական կենտրոններում կուտակումներից խուսափելու համար ոստիկանական վերահսկողություն կլինի, ամեն ինչ կանեն, որպեսզի կարողանան պատշաճ իրականացնել քննությունների ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան