Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դիմումն է ներկայացվել ՍԴ. այն վարույթ է ընդունվել. armtimes.com

Լուրեր

10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան. տեղեկացնում է armtimes.com-ը:

Այս դիմումով դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց հիման վրա դիմումատուները զրկվել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

Դիմումն արդեն իսկ ՍԴ-ն վարույթ է ընդունել եւ նշանակել առաջին դատական նիստը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին: Սույն գործով պատասխանող կողմում դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովին: Այս մասին մեր զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ-նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը։ Առաջին դիմումով, որը տուժող կողմի իրավահաջորդները ներկայացրել էին Սահմանադրական դատարան, վիճարկում էր Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը հնարավորություն չէր ընձեռում կողմին բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը, որը վերաբերում էր քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելուն: ՍԴ-ն վարույթ էր ընդունել նշված դիմումը, այնուհետեւ կարճել գործի վարույթը:

Այսօր մեր հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ դատարանները փաստարկել են, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս ներկայացնելու ոչ նյութական բնույթի պահանջ: Այսինքն՝ Քրեական դատավարության շրջանակներում հնարավոր է ներկայացնել բացառապես նյութական բնույթի պահանջ, այլ ոչ՝ ոչ նյութականի: Սա է հիմնական խնդիրը, որը տվյալ դեպքում առաջացել էր գործի քննության ընթացքում, երբ դիմումատուները զրկվել էին ոչ նյութական բնույթի պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Տվյալ դեպքում ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանալու այն հարցադրումը, թե արդյո՞ք անձը քրեական դատավարության շրջանակներում հնարավորություն ունի՞ ներկայացնելու ոչ նյութական վնասի հատուցման պահանջ թե՞ ոչ: Հիմնական հարցը դրանում է»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ երկրորդ դիմումն էլ ՍԴ-ի կողմից կարժանանա նույն ճակատագրին ինչ առաջին դիմումը, Կիվիրյանն ասաց, որ կարճման հիմքեր իր կարծիքով առաջին դիմումի մասով առկա չէին եւ երկրորդ դիմումի մասով նույնպես նման հիմքեր չի տեսնում: