Թուրքիայում հնարավոր է տնտեսական պայթյուն լինի

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:

Ստամբուլի Քոչ համալսարանի գիտական մրցանակը ստանալու համար Թուրքիա ժամանած պոլսահայ պրոֆեսորը հարցազրույց է տվել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին. փոխամցում է EH-ն:

Լրագրողը, Աջեմօղլուին հիշեցնելով վերջինիս Թուրքիայի վերաբերյալ մեկ տարի առաջ հնչեցրած գնահատականները, ըստ որոնց Թուրքիայում ազատությունների սահմանափակումն ու ԵՄ-ից հեռացումը վատ են անդրադառնալու տնտեսության վրա, հարցրել է. «Այսօր ի՞նչ գնահատականներ կտաք»:

Աջեմօղլուն ի պատասխան ասել է, որ վիճակը չի լավացել և Թուրքիան սրընթաց կերպով գնում է դեպի  տոտալիտարիզմ:

«Երկու նախապայման է անհրաժեշտ, որ մեդիադաշտը կարողանա գործունեություն ծավալել: Առաջինը իրական ազատությունն է, երկրորդը՝ վախի բացակայությունը: Ցավոք Թուրքիայում այս երկուսի վիճակն էլ անմխիթար է: Հատկապես 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո»,- ասել է հայտնի տնտեսագետը:

Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ Աջեմօղլուն նշել է, որ այստեղ էլ վիճակը հուսադրող չէ, քանի որ վերջին 10 տարում գրանցվող աճը առկա համակարգի արդյունքն է, և դա հնարավոր է եղել ապահովվել վարկերի ու կառավարության արած ծախսերի միջոցով:

«Դա առողջ աճ չէ, և խորացնում է (տնտեսության-խմբ.) ոչ բալանսավորվածությունը: Թուրքիային անհրաժեշտ է երիտասարդ բնակչության միջոցով բարձրացնել արտադրողականությունը: Մտավախություն ունեմ, որ առաջիկա ամիսներին կարող է տնտեսական պայթյուն տեղի ունենալ»,- ասել է հայտնի հայ տնտեսագետը: