ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է ավելի քան 100 երկրների կենսական նշանակության պարագաներ մատակարարել

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

2019թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3 826 մլրդ ԱՄՆ դոլարի ծառայությունների և ապրանքների գնումներ է իրականացրել 150 պետությունների երեխաների համար՝ խնայելով 363.3 մլն ԱՄՆ դոլար։

Քանի որ աշխարհում կորոնավիրուսային համավարակի պատճառով միլիոնավոր երեխաների կյանքը տակնուվրա է եղել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պարագաներ է մատակարարում՝ չնայած ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով տրանսպորտային գործունեության և մատակարարումների շղթայում առաջացած աննախադեպ դժվարություններին և սահմանափակումներին։

«Ապրանքների պակասից մինչև տրանսպորտային գործունեության սահմանափակումներ,- կորոնավիրուսը հսկայական խոչընդոտներ է ստեղծել մեր մատակարարման գործունեության մասով», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Այնուամենայնիվ, մեր գործընկերների աջակցությամբ մենք կարողացել ենք որոշ հրատապ կարիքներ բավարարել և երեխաներին ու համայնքներն անվտանգ պահել»:

Առ այսօր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաքել է անհատական պաշտպանության պարագաներ ավելի քան 100 երկիր՝ աջակցելու համավարակի դեմ պայքարին, այդ թվում՝ 7.5 միլիոն վիրաբուժական դիմակներ, 2.8 միլիոն N95 շնչառական սարքեր, գրեթե 10 միլիոն ձեռնոց, ավելի քան 830 000 արտահագուստ և գրեթե 600 000 դեմքի վահանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև առաքել է ավելի քան 550 000 ախտորոշիչ թեստեր։ Եվս 912 000 նախատեսվում է առաքել մինչև օգոստոս ամիս, և ավելի քան 16 000 թթվածնի կոնցենտրատոր է ուղարկվելու ցածր և միջին եկամուտ ունեցող 90 երկիր:

Առևտրային թռիչքների սահմանափակ լինելն, իր հերթին, լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ընթացիկ ծրագրերին ուղղված մատակարարումների հարցում: Նախկինում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ավելի քան 700 առաքում կիրականացներ: 2020 թվականի նույն ժամանակահատվածում 391 առաքում է իրականացվել, ինչը ընդհանուր թվի կեսից մի փոքր է ավել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը մատակարարումների մասով դրված է նախորդ տարվա ամուր հիմքի վրա։ 2019թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծառայությունների և ապրանքների գնումների մասով գրանցել է ռեկորդային՝ 3 826 մլրդ ԱՄՆ դոլարի ցուցանիշ, ինչը գրեթե 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

Ընդհանուր գնումների ավելի քան մեկ երրորդը պատվաստանյութերն են եղել՝ 1 656 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը կազմել է շուրջ 2.43 միլիարդ դեղաչափ՝ նախատեսված գրեթե 100 երկրի, իսկ աշխարհում՝ մինչև հինգ տարեկան երեխաների 45 տոկոսի համար:

Ռազմավարական մոտեցումներ գործի դնելու արդյունքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև 35 տոկոսով գերազանցել է 2019 թ․ խնայողությունների մասով իր թիրախը՝ տարատեսակ ապրանքերի գնումներն իրականացնելիս խնայելով 363.3 մլն ԱՄՆ դոլար։

«Կառավարությունների, գործընկերների և մասնավոր հատվածի հետ մեր համագործակցությունը կենսական նշանակություն ունի երեխաներին իրենց անհրաժեշտ պարագաները մատակարարելու մեր գործունեության մեջ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման և գնումների գլխամասային գրասենյակի ղեկավար Էթլևա Քադիլին (Etleva Kadilli): «Համաշխարհային ցանցի և նորարարական մոտեցումների շնորհիվ մենք գործի ենք դնում մեր գնողունակությունը և զգալի խնայողություններ իրականացնում հօգուտ կառավարությունների և դոնորների: Քանի որ մենք միասին ենք պայքարում կորոնավիրուսային համավարակի դեմ, իսկ պետություններն էլ մեծածավալ գործողություններ են իրականացնում համավարակին արձագանքելու համար, այս մոտեցումն է՛լ ավելի կարևոր է դառնում յուրաքանչյուր դրամը ճիշտ ծախսելու գործում, որպեսզի կարողանանք պահպանել մեր ընթացիկ ծրագրերը»: