Հայկ Մարությանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել փոխքաղաքապետների և վարչական շրջանների ղեկավարների հետ
Տնտեսություն
28.06.2020 | 17:41«Արտահերթ խորհրդակցություն՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: