Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՍԴ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ

 

«ՀՀ  Աժ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով:

«Ժառանգությունը» համոզված է, որ այդ օրենսդրական կարկատանների ստեղծումն ամեն անգամ մեզ ավելի ու ավելի է հեռացնում գլխավոր նպատակից՝ պետությունը խորասուզելով իրավաքաղաքական քաոսի մեջ: ժողովրդի կողմից մերժված, կեղծված և դանդաղ գործունեության ականներ պարունակող այս սահմանադրության առանձին դրույթների փոփոխությունը խնդրահարույց օրինականություն ունեցող ձևերով չի հանգեցնելու ո՛չ նոր Սահմանադրական դատարանի ձևավորման, ո՛չ էլ ՀՀ դատական համակարգի անկախացման ու ժողովրդավարացման: Պետք չէ ամեն անգամ կրկնել հին սխալները՝ ի սկզբանե չգործող օրենքներ ընդունելով: Հիշենք ՍԴ դատավորներին վաղաժամկետ արտոնյալ թոշակի ուղարկելու օրենսդրական նախագիծը, որից այդպես էլ ոչ ոք չօգտվեց, այս վերջին օրենսդրական նախաձեռնություններն էլ այդ նույն ճակատագրին են արժանանալու: ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները:

«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանությունից սկսել նոր սահմանադրության ընդունման հնարավորինս արագացված գործընթացը, բայց ոչ թե արդեն ձևավորված հանձնաժողովի կազմով, այլ ընդլայնված, քաղաքական և իրավագիտական փորձառությամբ հայտնի, սկզբունքային գործիչների նոր համախմբումով:

Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կմշակվի ազգային համաձայնության մթնոլորտում և կունենա իրավականության բարձր աստիճան ու քաղաքական անխոցելիություն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային համապատասխան հարթակներում: Միայն այս ճանապարհով կարող ենք հրաժեշտ տալ անցյալի ուրվականներին»: