Ինչքան քաղաքական դիակ կա, 3-4 ալիքով գարշահոտություն է տարածում․ Փաշինյանը՝ խոսքի ազատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումներին, ըստ որոնց՝ իշխանությունները զբաղված են մամուլին ճնշելով։

«Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որ հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում։ Այսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից։ Ցույց տվեք 3-րդ հանրապետության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն, ինչքան, կներեք արտահայտությանս համար, քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում մեր երկրով մեկ։ Ձեր ելույթի ժամանակ ես մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, գուցե ասոցիացիաները սխալ են, բայց այդ օրը ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ, եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և հրապարակի կենտրոնում դիակ կար։ Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում»,- մասնավորապես նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։