Գագիկ Ծառուկյանը, որ քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից է, պետք է չլիներ ԱԺ-ում․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Հայաստանում ընդդիմադիր դաշտում դիրքավորված ուժերի մի հատված, չնայած երկրում համաճարակային դրությանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի օրակարգն է առաջ քաշում։ Factor TV-ն «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ մոտեցում ունի իրենց քաղաքական ուժն այս հարցում, արդյո՞ք տեսնում են իշխանության հեռացման հիմքեր։

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ կառավարող ուժը կհեռանա, եթե դրա շուրջ ժողովուրդը քայլեր ձեռնարկի՝ տեսնելով, որ իշխանություններն ի վիճակի չեն խոստումները կատարել․ «Որպես մարդ, որ բազմիցս եղել է էներգիայի պարպման կիզակերտում, տեսնում եմ, որ ժողովրդի մեջ բացասական էներգիան կուտակվում է, բայց իրենք դեռ չեն հասել կործանիչ ուժի աստիճանի»։

Իսկ որտեղի՞ց են ծնվում այդ բացասական լիցքերը։ «Կառավարման որակից, կադրային քաղաքականությունից, տնտեսական թիմի ամլությունից, համավարակի հետ կապված պրոբլեմներից․․․ Եթե խոշոր հաշվով ասենք՝ կառավարելու անկարողությունից»,- թվարկեց Սահակյանը։

ՔՈ անդամը, խոսելով իշխանության կողմից տրված հեղափոխական խոստումների կատարման ընթացքից, նշում է, որ բավականին բարդացել է համերաշխության պայմաններում սեփականության հարցերը կարգավորելու խնդիրը։

«Այսինքն՝ եթե հիմա մեծ ցանկություն էլ լինի, հնարավոր է՝ իրականություն չդառնա, որովհետև այլ ճանապարհով է գնացել, համերաշխությունը խախտվել է այնպես, որ վերականգնելը շատ բարդ է, եթե համեմատենք երկու տարի առաջվա հետ։ Եվ մեծ կասկածներ ունեմ, որ կարողություն և գիտակցություն չկա այն փոփոխությունների մասին, որ պետք է արվեն «Կուսակցությունների մասին» օրենքում»,- ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նա բիզնեսմեն է, որը 2004-ին հիմնադրել է ԲՀԿ-ն, այդ ընթացքում շարունակել է հարստանալ և քաղաքական գործունեություն ծավալել։ ԲՀԿ-ն կապվել է Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ մեկ դաշնակցել, մեկ՝ հակամարտել են։ Ծառուկյանը հայտնվել էր Փաշինյանի՝ «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսում։ Հեղափոխությունից հետո, սակայն, Փաշինյանը նրան վերածեց խոշոր սեփականատիրոջ։ Սուրեն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ իր գնահատմամբ՝ ի՞նչ փուլում է կառավարող քաղաքական ուժ-Գագիկ Ծառուկյան հարաբերությունների ճշգրտումը։

«Մենք ուզում էինք հանրային պայմանավորվածություն ձեռք բերել, որ կապիտալը այլևս դեր չի խաղալու քաղաքականության մեջ։ Ինքը կարող է մասնակցել, կողքից ֆինանսավորել, բայց, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, որը քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է, ըստ մեր պատկերացրած հանրային պայմանավորվածության՝ պետք է չլիներ Ազգային ժողովում, այնպես, ինչպես չեղան «Գրանդ Հոլդինգի» կողմից առաջադրված երկու պատգամավորները, որ նրանց հետ կանչելով՝ նշեցին, թե իրենց երկու պատգամավորները եղել են ԱԺ-ում, որ պաշտպանեն բիզնեսը, և հույս ունենք, որ նոր պայմաններում անհրաժեշտ չի լինելու ներկայացվել ԱԺ-ում, որպեսզի պաշտպանեն սեփականությունը»,- նշեց նա։

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ դատական ազատ համակարգը, «Կուսակցությունների մասին» օրենքը, «Ընտրական օրենսգիրքը» պետք է ստեղծեին այդ երաշխիքները, որ անձը զրկվեր մոտիվացիայից՝ սեփականություն պաշտպանելու համար լինել ԱԺ-ում։ Հեղափոխությունից հետո ՔՈ կուսակցությունը  Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել էր Գլխավոր դատախազություն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, սակայն մերժումներ ստացել։ Նրանք բերում էին Սահմանադրության այն հոդվածը, որով պատգամավորին արգելվում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։

Սուրեն Սահակյանն ասում է՝ իրավապահ մարմիններն ու ԱԺ-ն փաստացի հավատացին Գագիկ Ծառուկյանին, որ նա չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Եթե իրոք կարծում եք, որ այդ մարդն իր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել, ապա պետք է գնալ հավատարմագրային կառավարչից պահանջել։ Ես կարծում եմ, որ այդպես չի, Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցել, և հավատում եմ, որ ինքը անձամբ կաշառք չի բաժանել։ Կառավարող ուժին թվում է, թե քաղաքականությունը կլիշեներ ու վերնագրեր են, որոնք ասելով՝ կարող ես առաջ գնալ, բայց դա մի քիչ խորքային բան է, որը, մտածում եմ արդեն, հասու չէ որոշում ընդունողներին»,- հավելեց Սահակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան