Տարիներ անց ունենալու ենք ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչների խնդիր․ պետք է մոբիլիզացվել․ Ս․ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Կորոնավիրուսը ԿԳՄՍ նախարարությանը ևս մեկ հնարավորություն է տվել՝ ցատկ ապահովել համակարգում, որովհետև ուսուցիչները, «նեղն ընկնելով», փորձում են ելքեր գտնել, հազարավոր ուսուցիչներ ինքնակամ հայտագրվում են վերապատրաստումների։ Այս մասին «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Նախարարությունը պետք է դրսևորի համարձակություն և դուրս գա այդ պաշտպանողական կեցվածքից։ Եթե այս պահին նախարարությունը չբացվի, հետագայում ամբողջ պատասխանատվությունը ջարդվելու է հենց նախարարության գլխին»,- նշեց Խաչատրյանը։

Վերջինի խոսքով՝ բացասական միտումներ կան նաև որոշակի մասնագիտությունների դիմելիության հարցում։

«Ես նայում եմ, օրինակ, ֆիզիկա մասնագիտությամբ գրեթե բոլոր համալսարաններում 1 կամ 2 հոգի է դիմել։ Սա նշանակում է, որ 2-3 տարի հետո մենք ֆիզիկայի ուսուցիչների շատ մեծ դեֆիցիտ ենք ունենալու։ Քիմիայի վիճակն ավելի ողբալի է, որովհետև շատ համալսարաններ արդեն փակել են քիմիայի ֆակուլտետները»,- նշեց կրթության փորձագետնը՝ ընդգծելով, որ նախարարությունը պետք է մոբիլիզացնի ուժերը, որպեսզի հետագայում չկանգնենք լուրջ խնդիրների առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։