ԱԱԾ տեսանյութի ինտրիգը. ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի լոգոները՝ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի հոլովակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ նոր բացահայտումներ ներկայացնել: Այսօր տարածած տեսանյութում ԱԱԾ-ն հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանի՝ ընտրակեղծարարության հետ կապված գործով առկա է 5 անձի ցուցմունք, կան առգրավված բազմաթիվ փաստաթղթեր, իրականացվել են 80-ից ավելի խուզարկություններ, որոնք հիմնավոր են համարում, որ ԲՀԿ առաջնորդն առնչվում է քրեական գործի մեղադրանքին և հանցագործությանը:

Նշվում է նաև, որ հայտնաբերվել են բազմաթիվ զինվորականների նույնականացնող տվյալներ, որոնց ընտրակաշառքը փոխանցվել է բանկային հաշվեհամարների միջոցով:

Ուշագրավ է, որ «Ծառուկյան» դաշինքի տարբերանշանի հետ, ԱԱԾ՝ ընատրակեղծիքների մասին այսօրվա տեսանյութում առկա են նաև 2017 թվականին ընտրություններին մասնակցած իշխող Հանրապետական կուսակցության և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լոգոները: Հատկանշական է, որ Հանրապետական կուսակցության և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լոգոները ԱԱԾ-ի տեսանյութում ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու խոսքերին զուգահեռ են ցուցադրվում:

Factor TV-ին փորձեց ԱԱԾ-ից ճշտել, թե այս երկու քաղաքական ուժերի տարբերանշանները ինչու են օգտագործվել ընտրակաշառք տալու մասին տեսանյութում: Ամբողջ օրվա ընթացքում, սակայն, ԱԱԾ մամուլի կենտրոն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ այն ուժերից, որոնց տարբերանշանները ներկայացված են տեսանյութում։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Factor TV-ի հետ զրույցում ասաց, թե չի կարող մեկնաբանել՝ ինչու է իր կուսակցության լոգոն հայտնվել ԱԱԾ-ի՝ ընտրակաշառքի վերաբերյալ տեսանյութում: Նա ակնկալում է ԱԱԾ-ից առավել մանրամասն տեղեկատվություն: Շարմազանովը, որը վստահ է, թե իրենց իշխանության օրոք մասսայական ընտրակաշառք չի բաժանվել, այնուամենայնիվ, նշեց, որ ընտրություններն իդեալական չեն եղել:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որը 2017 թվականի համապետական ընտրությունների ժամանակ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համարն էր, Factot TV-ի հետ զրույցում ասաց, որ հարցի հասցեատերը ԱԱԾ-ն է: Զուրաբյանը նշեց՝ տեսանյութը չի նայել և չի կարող ասել, թե ինչ ենթատեքստով է դաշինքի լոգոն օգտագործվել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը հաճախակի է բարձրաձայնում ընտրախախտումների մասին, ԱԱԾ-ի տեսանյութում տարբերանշանների առկայությունում ենթատեքստ չի տեսնում: Ըստ նրա՝ սա կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հերթական համարները հաջորդում են միմյանց: Սակայն, այստեղ հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով է ԱԱԾ-ն այս հերթականությունն ընտրել, քանի որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը քվեաթերթիկում 4-րդ-ն էր, իսկ մինչ այդ կար ևս երեք ուժ: Այնուհանդերձ, Դանիել Իոաննիսյանը ողջունելի է համարում իրավապահների՝ ընտրախախտումների բացահայտմանը միտված գործընթացը:

Ի դեպ, այսօր ԱԱԾ-ն աջակցություն էր խնդրել քաղաքացիներից: Կառույցն առաջարկել էր բոլորին ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել իրավապահներին: Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե սա արդյոք իրատեսական գաղափար է: Այնուհանդերձ, այս օրերին, երբ իրավապահները նախկինում կատարված ընտրակեղծիքները բացահայտելուն են լծված, քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում, թե ինչու անդրադարձ չի կատարվում այն քաղաքական ուժերին, որոնց կողմից մասսայաբար՝ ինչպես գումարի, այնպես էլ այլ մթերքների, օրինակ՝ մուրաբաների, տեսքով ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ ահազանգեր են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան