Լուվրի վիրտուալ ցուցադրությունից մինչև Վիեննայի COVID հավաքածու․ թանգարանները վերսկսում են աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Արվեստի գործերն էկրանից այն կողմ տեսնելը կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով «նոր նորմալն» է դարձել։ Իսկ թանգարան իրապես մուտք գործելիս, տոմսից բացի՝ արդեն պարտադիր է նաև դիմակ ու ալկոգել ունենալը։ Եվ մինչ 19 հազարից ավելի կորոնավիրուսի դեպք ունեցող Հայաստանում պարետի որոշմամբ այս օրերին գործում են միայն բնության և պատմաճարտարապետական համալիրներից բաղկացած արգելոց թանգարանները, տեսարժան վայրերին կից մշտական գործող ցուցասրահներին ու ճարտարապետության և մոնումենտալ արվեստի հուշարձան թանգարանները՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում արվեստը գնահատողների համար աշխարհի լավագույն թանգարաններն արդեն բացում են դռները։ Իհարկե, նոր կանոններով։

Իտալիայի սրտում՝ Հռոմում գտնվող Բորգեզե պատկերասրահը յուրաքանչյուր 2 ժամվա ընթացքում միայն 80 այցելուի է ընդունում։ Այնտեղ հայտնվելու համար պետք է նախապես գրանցվել ու էլեկտրոնային տոմս ստանալ։ Իտալիայի կառավարության որոշմամբ՝ երկրում վերաբացվող բոլոր թանգարաններում դիմակ կրելը պարտադիր է։

Իտալական Ֆլորենցիայի մայր տաճարը՝ հայտնի Դուոմոն, որի մեջ նաև պատմական թանգարանն է ներառված, աշխարհում առաջին մշակութային հաստատությունն է, որն այցելուներին պարտադրում է կառույց մուտք գործելիս պարանոցին ամրացնել հատուկ սարք, որը ձայն ու լույս կարձակի, եթե այցելուն մեկ այլ մարդու 2 մետրից շատ մոտենա։ Յուրաքանչյուր օգտագործումից հետո սարքը պետք է ախտահանվի։

Ֆլորենցիայի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքի թանգարաններն այս ընթացքում 200 միլիոն եվրոյի կորուստ են կրել, ինչի հետևանքով հիմա չեն կարող դրանք ամբողջությամբ վերաբացել։ Այս հարցում Իտալիան, կարծես թե, մենակ չէ։

Թանգարանների ամերիկյան միության հաշվարկներով՝ կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում թանգարաններն օրական 33 միլիոն դոլար են կորցնում։ Օրինակ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, որը մարտից չի գործում, հուլիսի 1-ից պետք է բացեր դռները, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով առնվազն մինչև օգոստոսի կես փակ կմնա։ Թանգարանում կորոնավիրուսի հետևանքով 150 միլիոն դոլարի կորուստ են կանխատեսում։

Շվեյցարիայում թանգարանների բացումը թույլատրված է մայիսի 11-ից։ Բասել քաղաքի մոտակայքում գտնվող այս թանգարանում տոմսերը հստակ ժամանակով են, որի ավարտից հետո այցելուն պետք է լքի տարածքը։ Սա արվել է թանգարանի ներսում կուտակումներից խուսափելու համար։ Բացի այդ, շենքում լրացուցիչ սանհանգույցներ են կառուցվել ու ձեռքերն ախտահանող նյութեր տեղադրվել։  Իսկ ահա անձնակազմն աշխատանքի ողջ ընթացքում պետք է ապակե հատուկ սաղավարտ կրի։

Սիրո մայրաքաղաք Փարիզի ամենահայտնի թանգարանը՝ Լուվրը, որը Ֆրանսիայում կարանտինի հենց սկզբից վիրտուալ այցեր էր առաջարկում, իրական կյանքում դռներն ացելուների առաջ հուլիսի 6-ից կբացի։ Թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսի կանխատեսումներով, սակայն, առաջիկայում այցելությունների 70% անկում կունենան։ Նա նաև նշել է, որ տոմսերի վաճառքից ստացվող եկամտի 75%-ը զբոսաշրջիկների կողմից գնված տոմսերից էր։ Ճամփորդական սահմանափակումներն ու կորոնավիրուսից վախը, սակայն, մարդկանց դեռ երկար կստիպեն իրենց զրկել Մոնա Լիզայի ժպիտն իրականում տեսնելու հաճույքից։

Փարիզի մեկ այլ՝ «Ժաքմարթ Անդրե» թանգարանը, որն արդեն վերաբացվել է, շարունակում է «360 աստիճան» տարբերակով վիրոտուալ այցելություն առաջարկել։

Վերաբացվող թանգարանների շարքում կան նաև այնպիսիք, որոնց մտահոգում է ապագա սերունդների տեղեկացվածությունը՝ 2020-ին տեղի ունեցողի մասին։ Հենց այս նպատակով որոշ թանգարաններ այս օրերին աշխատում են իրենց նոր՝ կորոնավիրուսային հավաքածուների վրա։ Այս հարցում ամենաակտիվներից մեկը Գերմանիան է, որտեղ Համբուրգի, Մյունխենի ու Քյոլնի համալսարաններն ու թանգարանները մարդկանց կոչ են անում դեն չնետել այն ամենն, ինչ իրենց կորոնավիրուսի հետ է կապում․ լինի դա վարակման ընթացքում պահած օրագիր, թե ինքնաշեն դիմակ։ Գերմանական այս հաստատությունները քաղաքացիներին առաջարկում են այդ առարկաները կամ, առնվազն, դրանց լուսանկարներն իրենց ուղարկել։ Ըստ մասնագետների՝ սա հավաքական հիշողության պահպանման նպատակով է արվում։ Բեռլինի պատմական և Քյոլնի քաղաքային թանգարաններում, որտեղ դեռ ժանտախտի ժամանակաշրջանի մասին պատմող թանգարանային նմուշներ կան, որոշել են կորոնավիրուսի հուշեր հավաքել ապագա սերունդների համար։

Մարտի 23-ից կորոնավիրուսային նմուշների հավաքագրմամբ է զբաղվում նաև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի պատմության թանգարանը։ Այն արդեն ավելի քան 2000 դիմակի ու տարբեր առարկաների լուսանկար է ստացել։ Լուսանկարները թանգարանին ուղարկելիս օգտատերերը նշում են «Կորոնա հիշողություն»։ Ընտրված լուսանկարներից շատերն արդեն թանգարանի կայքում հասանելի են։

Իսկ ահա նրանք, ովքեր դեռ խուսափում են անձամբ թանգարան գնալ, հենց տանը՝ համակարգչի կամ սմարթֆոնի օգնությամբ կարող են աշխարհի ավելի քան 2․000 թանգարան «այցելել»։ «Գուգլ» որոնողական համակարգի «Արվեստ և մշակույթ» (Arts & Culture) բաժինը հատուկ այդ նպատակով է ստեղծված։

Հայաստանում առցանց այցեր առաջարկող թանգարաններից են Հայաստանի պատմության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի թանգարանները, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան