«Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենն ու վարկային մասնագետը քաղաքացիներից հափշտակել են գումարներ. նրանց գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ՔԿ

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

«2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է ստացվել այն մասին, որ վարկ ստանալու նպատակով դիմել են «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպությանը, սակայն պայմանագրով իրենց տրամադրված վարկերից խաբեությամբ գումարներ են հափշտակվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Պարզվել է, որ նշված վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել են գովազդ` ՀՀ-ում գործող բանկերից և վարկային կազմակերպություններից իրենց միջնորդությամբ վարկեր ստանալու վերաբերյալ, իսկ որպես մատուցված ծառայության վճար՝ հաճախորդներից վերցրել են ստացված վարկի 30 տոկոսի չափով գումար:

Քննության տվյալներով՝ վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիների անվամբ լրացրել են վարկային առցանց հայտեր, սակայն մի դեպքում ստացված վարկի գումարի միայն կեսն են վճարել հաճախորդին, իսկ մեկ այլ դեպքում ընդհանրապես գումար չեն փոխանցել վարկառուին՝ այդկերպ խաբեությամբ առերևույթ հափշտակելով քաղաքացիների զգալի չափի գումարները:

Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի գործողություններից կարող են տուժած լինել նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, ուստի՝ նշված վարկային կազմակերպության աշխատակիցների գործողություններից տուժած անձանց  առաջարկվում է դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին /ք. Երևան Շինարարներ 10/1, կամ զանգահարել 010-39-17-23 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: