Ցավոք, առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ. ՀՀ պաշտպանության փոխնախարարը՝ զոհված զինծառայողների մասին

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Ծառայողական քննություն պետք է իրականացվի, որից հետո արդյունքները պարզ կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով այսօր առաջնագծում տեղի ունեցած ցավալի միջադեպին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

«Էս պահին կարևոր չի՝ ով ինչ է խոսում, օպերատիվ տեղեկատվություն ես պարտավոր չեմ լրատվամիջոցներին հայտնել»,- միջադեպի հետ կապված լրագրողների հարցին այսպես պատասխանեց Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե արդյոք մահացած զինծառայողների ընտանիքները կդառնան «1000 դրամի» հիմնադրամի շահառուներ, փոխնախարարը նշեց. «Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները։ Ամեն ինչն էլ ունի իր լուծումներն ու մեխանիզմները։ Ցավոք, այո՛, առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ։ Պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ, հետո արդեն պարզ կլինի՝ արդյոք որևէ մեկի մեղքո՞վ է եղել, թե՞ անզգուշության հետևանք է»:

Մանրամասները՝ տեսանյութում: